News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի խորհրդարանին՝ խնդրելով երկարացնել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի սպանության գործի քննության ժամկետը: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:

Գամսախուրդիան չպարզված հանգամանքներում մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 31-ին Արեւմտյան Վրաստանում բարձրլեռնային Ձեւելի գյուղում: Այն ժամանակ իրականացված քննության արդյունքների համաձայն՝ նա ինքնասպան էր եղել: Նախկին նախագահի ընտանիքը պնդում է, որ Էդուարդ Շեւարդնաձեի նախագահության օրոք նրան սպանել են իշխանության ներկայացուցիչները: 2015 թվականին երկրի գլխավոր դատախազությունը գործը վերաորակել էր «սպանություն՝ կապված զոհի ծառայողական գործունեության հետ կամ նրա մերձավոր ազգականի, կամ նրանց կողմից հասարակական պարտականությունների կատարման հետ» հոդվածով:

Ըստ Վրաստանի Քրեական օրենսգրքի՝ դեկտեմբերի 31-ին լրանում է վաղեմության 25 տարին, որից հետո մեղավորներին չեն կարող դատել:

Դեկտեմբերի 14-ին Գամսախուրդիայի որդիները հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով քննությունը մինչեւ վերջ հասցնել: Նրանք Վրաստանի իշխանություններին կոչ էին արել երկրի գլխավոր հրամանատարների եւ բարձրագույն պաշտոնատար անձանց հետ կապված գործերի քննության վաղեմության ժամկետը երկարացնել:

«Որպես Վրաստանի նախագահ՝ ես չեմ կարող չհամաձայնել Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքի մտահոգություններին ու պահանջներին Վրաստանի առաջին նախագահի սպանության գործի քննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Ես գիտեմ, որ դրա համար անհրաժեշտ է անցկացնել համապատասխան օրենսդրական միջոցառումներ, իսկ դա նախագահի իրավասության ներքո չէ: Դիմում եմ օրենսդիր մարմնին եւ խնդրում հնարավորության շրջանակում այս հարցում նախատեսել իմ եւ Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքի անդամների պահանջը»,- նշված է Վրաստանի խորհրդարանին հղած Զուրաբիշվիլիի նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ