News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը մեկնեց Մոսկվա․ այս մասին առաջինը տեղեկացրեց ինքը՝ Փաշինյանը՝ հրապարակելով լուսանկար օդանավից, ի դեպ՝ բաճկոնին վարչապետ գրությամբ։ Նրան Կրեմլում սպասում էր Պուտինը։ Փաշինյանն ասաց՝ արդեն կորցրել է հաշիվը՝ թե իրենց որերորդ հանդիպումն է, բայց իրեն հուշել են, որ Ռուսաստան ամենահաճախ այցելող առաջնորդների առաջին եռյակում է, եւ սա ռազմավարական հատուկ հարաբերությունների նշան է։

Կաշառքի միջնորդության համար մեղադրվող Սամվել Մայրապետյանը այսօր ազատ արձակվեց դատարանի դահլիճից. կալանքի փոխարեն դատարանը սահմանեց գրավ՝ 30մլն դրամ։ Դատարանից դուրս գալուց հետո Մայրապետյանն  ուղևորվել է հիվանդանոց հետազոտվելու։ Մինչ այս՝ նրա փաստաբաններն ահազանգում էին՝ իրենց պաշտպանյալն ունի այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի է կալանքի հետ։

Կաշառք վերցնելու պահին ոստիկան է ձերբակալվել։ ԱԱԾ-ն քաղաքացուց հաղորդում է ստացել, որ ոստիկանության աշխատակիցն իրենից մոտ 700 դոլար կաշառք է պահանջել՝ խոստանալով, որ նրա դեմ ստացված բողոքին ընթացք չի տրվի, իսկ դիմումատուին կպատասխանեն, որ անհրաժեշտ է դիմել այլ իրավասու մարմնի: Քաղաքացին սակարկել է, կաշառքի չափը իջեցրել 500-ի: Դեկտեմբերի 26-ին ժամը 12-ին ԱԱԾ աշխատակիցների անմիջական վերահսկողությամբ քաղաքացին ոստիկանական ծառայողական մեքենայում Ա.

Հ-ին է փոխանցել 500 դոլար․ այդ պահին էլ ԱԱԾ աշխատակիցները բռնել են ոստիկանին։

Սփյուռքի լուծարվող նախարարության ճակատագրով մտահոգ է նաեւ նախարարի պաշտոնակատարը, նա այսօր հայտարարեց՝ առաջարկություններ են ներկայացրել Արդարադատության նախարարություն, քանի որ դեռ անհայտ է, թե որ գերատեսչությունն է ժառանգելու լուծարվող նախարարության գործառույթները։ Ընդ որում՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունների տեքստը հնարավոր է վերանայվի եւ Սփյուռքի նախարարությունը պահպանվի այլ ձեւաչափով։

Մխիթար Հայրապետյանն ասաց, որ հաստիքակազմը եւս կօպտիմալացվի, թե քանի մարդ կզրկվի աշխատանքից, դեռ քննարկվում է։ Ի դեպ, այսօր կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը օպտիմալացման վտանգներից է խոսել, ըստ նրա՝ նավից դուրս մնացած մարդիկ կարող են ծայրահեղության գնալ՝ փորձելով, օրինակ, ինքնասպան լինել։

Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրով աշխատողներն այսօր վաղ առավոտից փակել էին Երեւան–Թալին ճանապարհն։ Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերը, որը, ըստ նրանց, ներդրումային ծրագրի կապալառու ընկերությունը օգոստոսից չի վճարել։

2019 մուտք կգործենք՝ ձյան չսպասելով։ «Հիդրոմետից» հայտնում են, որ Ամանորի գիշերը տեղումներ չեն սպասվում, Նոր տարվա առաջին ժամերին ջերմաստիճանը կլինի -2 -4 աստիճան, ցերեկը՝ 0 -2։

Իսկ վաղը՝ դեկտեմբերի 28-ին, կանխատեսվում է առատ ձյուն, բուք եւ ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Երեւանում եւս սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, իսկ վաղը ցերեկը՝ 0+1 տաքություն։

Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է՝ կազմելով 483 դրամ։ Եվրոն 551 դրամ է, բրիտանական ֆունտը 611, .04 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6 ու 98 դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ