News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հարցազրույց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։

Պարոն Սողոմոնյան, հունվարի 10-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը քննող դատավորը ինքնաբացարկ հայտարարեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը։

Կարծում եմ՝ նախօրեին տեղի ունեցածը պետք է դիտարկել և մեկնաբանել ոչ թե առանձին դատական գործընթացի կամ առանձին դատավորի կայացրած որոշման, այլ ավելի լայն համատեքստում։ Խոսքս նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման համատեքստի մասին է։ Նաև՝ դատական համակարգի վրա իշխանության կողմից գործադրվող աննախադեպ ու բիրտ ճնշման համատեքստի մասին։ Այս առումով տեղի ունեցածն ինձ համար միանգամայն սպասելի էր։ Հայաստանի երկրորդ նախագահի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումն արդեն այնքան ակնհայտ է դարձել ու իրականացվում է այնքան անթաքույց ու կոպիտ ձևերով, որ նույնիսկ առանձնապես վելուծելու ու դա ապացուցելու կարիք էլ չի առաջանում, բավական է միայն փաստերի պարզ համադրություն կատարել։

Հիշենք նախագահի հրատապ կալանավորմանը լծված դատարանի գիշերային նիստերը ու համադրենք դրանք երեկոյան 18։30–ին տուն շտապող քննիչի ու նիստը 12 օրով հետաձգող և, ըստ էության, արդարադատություն իրականացնելուց խուսափող դատավորի գործելակերպի հետ։ Հիշենք երկու գաղտնալսումների խայտառակ բովանդակությունը, ինչը, ի դեպ, արդեն լի ու լի բավարար է նախագահ Քոչարյանին քաղբանտարկյալ հայատարարելու համար։ Հիշենք վարչապետի՝ դատավորներին ողղված կոշտ սպառնալիքները, որոնց հնչեցումը «պատահականորեն» զուգադիպում էր նախագահ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստերի ժամանակահատվածներին։ Հիշենք, որ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց դատավորների վարկանիշային ցանկում մինուս 12 ցուցանիշ ունեցող վախեցած դատավորի որոշումը և վերացրեց մեկ այլ որոշում, որ կայացված էր վարկանիշային աղյուսակը գլխավորող հեղինակավոր դատավորի կողմից։ Հիշենք Արշակ Կարապետյանի՝ վարչապետի խորհրդական նշանակվելը, ՀՔԾ ղեկավարի իրականության հետ աղերսներ չունեցող «մեղադրական» հայտարարությունների շարանը, Նիկոլ Փաշինյանի ու այլ պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված մերկապարանոց մեղադրանքները, որոնք մանիպուլյատիվ կերպով ներկայացվում էին որպես վերջին ատյանի ճշմարտություն։ Վերստին մատնանշենք ընդհանուր առմամբ «Մարտի 1-ի» գործի ամբողջ այս տխրահռչակ «նոր դրվագը», որը, ինչպես մի հարցազրույցում ասաց նախագահ Քոչարյանը, պարզապես իրավաբանական աղբ է իրենից ներկայացնում, ուրիշ ոչինչ։

Կրկնեմ՝ տեղի ունեցողի ընդհանուր տրամաբանությունն ու նպատակն այքան պարզ է արդեն, խոսակցական լեզվով ասած՝ արդեն այնքան է «վառվել», որ, կարծում եմ, նույնիսկ այս պրիմիտիվ ներկայացման սցենարի հեղինակներն էլ դրան չեն հավատում։ Այնպես որ՝ իմ կարծիքով երեկվա իրադարձությունն ընդամենը մի դրվագ էր այս նույն խաղում, ուրիշ ոչինչ։

Դուք օգտագործեցիք «քաղբանտարկյալ» եզրույթը։ Կարծում եք՝ այն կարո՞ղ է կիրառվել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։

Այո, միանշանակ։ Ընդհանրապես, դեկտեմբերի 28-ի դատական նիստի զավեշտալի պատճառով 12 օրով հետաձգումից հետո հրապարակային դաշտում նախագահ Քոչարյանի վերաբերյալ ավելի ու ավելի հաճախ է սկսել հնչել այդ ձևակերպումը։ Դա կարծես վերջին կաթիլը դարձավ շատերի համար, ովքեր դեռ հույս ունեին, թե տեղի ունեցողը կարող է իրավական հարթության մեջ տեղավորվել։ Եվ թող որևէ մեկին չթվա, թե «քաղբանտարկյալ» եզրույթի օգտագործումը իրողությունների կամայական մեկնաբանություն է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կամ համակիրների կողմից, բացարձակապես։ Ուզում եմ հիշեցնել այդ եզրույթի ԵԽԽՎ սահմանումներից ընդամենը մեկը, համաձայն որի, քաղբանտարկյալ է համարվում այն անձը, որի ձերբակալությունը կամ կալանավորումը այնպիսի դատական գործընթացի արդյունք է, որը հստակ անարդար է և կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ։

Քիչ առաջ իմ կողմից ներկայացված փաստերի համադրությունը հենց դրա մասին է վկայում՝ այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։ Ի դեպ, դա շատ լավ են հասկանում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Բազմաթիվ ազդակներ ունեմ եզրակացնելու համար, որ մեր հիմնական արտաքին քաղաքական գործընկերները արդեն հստակ համապատասխան եզրահանգումներ են արել և ձևակերպել են իրենց մոտեցումները Քոչարյանի գործի վերաբերյալ հենց այս տրամա¬բանության լույսի ներքո։ Վստահ եմ՝ ժամանակի հետ մեր իշխանությունները կհամոզվեն դրանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արթուր Դավթյանը եւ Սասուն Խաչատրյանը քրեորեն հետապնդելի արարք են կատարել. Վիտալի Բալասանյան
Մենք հայտնի գաղտնալսումները լսեցինք, հանձնարարությունները լսեցինք...
Թող առերեսում իրականացնեն Ալիկ Սարգսյանի և նրա դեմ ցուցմունք տված անձանց միջև. պաշտպան
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՔԾ–ի կողմից իրեն մեղադրանք առաջադրելուց հետո ցուցմունք չի տվել...
Արտակ Դավթյանը 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին զինվորականների մասնակցության առնչությամբ մնում է նույն կարծիքին
«Կան քրեական գործեր, դատական գործընթացներ են ընթանում...
Դատարանը չվերացրեց Արմեն Գեւորգյանի խափանման միջոցը. նա չի կարող լքել երկիրը
Աննա Դանիբեկյանը քիչ առաջ հրապարակեց որոշումը...
Պաշտպանը միջնորդեց վերացնել Արմեն Գևորգյանի խափանման միջոցը, թույլատրել նրան մեկնել Ավստրիա
Գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը և տուժող կողմի ներկայացուցիչներն առարկեցին ներկայացված միջնորդության դեմ...
Մտածում էի ինքնաբացարկ ներկայացնելու համար ձեզ դրամական փոխհատուցում առաջարկեմ. Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին
Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը այս գործը վարույթ ընդունելիս քննարկման առարկա չի դարձրել Յուրի Խաչատուրովի...
Ամենաշատ