News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահի կարգադրության համաձայն՝ երկրի գլխավոր դատախազը քննչական մարմնին համապատասխան հանձնարարական է տվել՝ կապված Մեհման Հուսեյնովի գործի հետ: Այս մասին haqqin.az-ին հայտնել են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

«Հաշվի առնելով Մեհման Հուսեյնովի երիտասարդ տարիքը, ուղղվելու ճանապարհին կանգնելը, խնամքի կարիք ունեցող հոր գոյությունը, ոչ մեծ ծանրության հանցագործությունը եւ հասարակության համար սպառնալիքի բացակայությունը, քննչական մարմինը որոշել է նրա դեմ հարուցված քրեական գործի վարույթը դադարեցնել: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը զգուշացնում է այն անձանց, որոնք սեփական նխպատակներ հետապնդելով, փորձում են Մեհման Հուսեյնովի շուրջը արհեստական աղմուկ ստեղծել, ինչպես նաեւ լրատվամիջոցների խմբագրություններին, որոնք սուտ տեղեկություններ են տարածում, որ բոլոր ապօրինի գործողությունները՝ ուղղված երկրի կայունության խախտմանը, վճռական կերպով կկանխվեն»,- մեջբերում է կատարել պարբերականը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանություններին ստիպել է Մեհման Հուսեյնովի հետապնդումը դադարեցնել ամենեւին էլ ոչ նրա երիտասարդ տարիքը, այլ եվրոպական կառույցների արձագանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ