News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում փետրվարի 8-ին Ոստիկանության եւ Քննչական կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում կանխել են զինված բախում.  հայտնում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն ստանալով, խմբին  մի քանի օր պահել են տեսադաշտում եւ այսօր վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Դատարանի թույլտվությամբ՝ քննիչները կատարել են միաժամանակյա բազմաթիվ խուզարկություններ:

Ըստ աղբյուրի՝ քննիչներն այնպես անակնկալ են խուզարկություններն արել, որ այդ անձինք չեն հասցրել թաքցնել զենքերը, այդ թվում՝ ինքնաձիգ, ատրճանակ:

Վնասազերծված անձանց դիմակավորված ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Նշված փաստով ստեղծվել է քննչական խումբ. քննիչները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և այդ անձինք հնարավոր է առնչություն ունենան 2019–ի հունվարի 20-ին Էրեբունիում գտնվող բիլիարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք–կրակոցներ արձակելու գործին, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի: Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ:

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել, նրանցից մեկի մարմնի վրա եղել են բազմաթիվ դաջվածքներ, որոնց մեծ մասը բնորոշ է «Արմենիա Փաուեր» հանցավոր խմբավորմանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչներն ունեն լուրջ կասկածներ, որ բախումը հրահանգվել է բանտից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ