News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) նախօրեին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Սիրիայում Ռուսաստանի ռազմաքաղաքական միջամտության շրջանակներում և նրա հովանու ներքո իրականացվող այս ձեռնարկման վերաբերյալ մեր նախորդ հայտարարության մեջ  մտահոգություն էինք հայտնել, որ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնալիքներ է ստեղծելու մեր ազգային շահերի ու անվտանգության համար և ՀՀ կառավարությանը հորդորել էինք ձեռնպահ մնալ դրանից:

Առայժմ ստիպված ենք ցավով փաստել, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն անտեսում է Ռուսաստանից Հայաստանի գաղութային կախյալության հաղթահարման և նրա հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու կենսական անհրաժեշտությունը և շարունակում է Ռուսաստանի գաղութային վարչակազմի վերածված նախորդ ռեժիմի արտաքին քաղաքականությունը, ինչի հետևանքով էլ ավելի է մոտենում արտաքին հարաբերությունների ասպարեզում ինքնուրույնությունից հրաժարվելու աղետալի կետին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ