News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առայժմ համոզվածություն չկա, որ ներկայիս կառավարությունը պատրաստվում է ինչ-որ կերպ լուծել սոցիալական խնդիրները: Այս մասին նշված է NEWS.am-ի ստացած «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հայտարարության մեջ՝ կապված փետրվարի 20-ին Սոցիալական արդարության համաշխարհային օրվա հետ:

«Մենք կարծում ենք, որ հայ հասարակությունում սոցիալական խնդիրները եղել եւ մնում են առաջնային: Մեր շատ հայրենակիցներ ստիպված են լինում լքել հայրենիքը արժանապատիվ աշխատանք գտնելու նպատակով, իսկ նրանք, ովքեր մնում են, շատ անգամ բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսին են աշխատատեղերի բացակայությունը, ցածր աշխատավարձերը, կրթության եւ առողջապահության համակարգերի դեգրադացիան: Սակայն դեռեւս չկա վստահություն, որ ներկա կառավարությունը պատրաստվում է լուծել այս խնդիրները: Մենք դեռ միայն լսում ենք պաշտոնյաների բարձր աշխատավարձերի, աշխատատեղերի օպտիմիզացիայի, բարձր տեխնոլոգիաների եւ մեր սեփական գլուխներում աղքատության հաղթահարման մասին:

Մենք ունենք մեծ պատրաստակամություն պայքարելու ՀՀ բոլոր քաղաքացիների շահերի համար եւ մասնակցելու երկրի քաղաքական կյանքին: Մենք դեմ ենք, որպեսզի մեր հասարակությանն արհեստական կերպով ներքաշեն կեղծ աշխարհաքաղաքական օրակարգի մեջ (օրինակ, ԵՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալը՝ որպես Հայաստանի համար փրկության ուղի): Մենք շարունակելու ենք խոսել սոցիալական արդարության մասին: Միայն այն դեպքում, երբ այս ոլորտում տեղի ունենան հիմքային փոփոխություններ, այդ ժամանակ կարելի է համարել, որ մեր երկրում իրականում տեղի են ունեցել դրական տեղաշարժեր»,- նշված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ