Նիկոլ Փաշինյանը պետական հեղաշրջման երեք փորձ է կատարել: Փետրվարի 26-ին ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ առաջին փորձը կատարվել է 2008 թվականի մարտի 1-ին, երկրորդը՝ մայիսին, երրորդը՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին:

«Մարտի 1-ին նախատեսված երթը նպատակ ունի մի փոքր բարձրացնել անկում ապրող  քաղաքական վարկանիշը, քանի որ Նիկոլ Փաշինյանը շոուի համար այլ ռեսուրսներ չունի: Ավելին, եթե այդպես շարունակվի, ապա անգամ խորհրդարանական մեծամասնությունը կարող է հասարակության ճնշման ներքո նրան անվստահության քվե հայտնել», - նշեց նա: Հարությունյանն ընդգծեց, որ եթե առաջ Փաշինյանը ժողովրդին ասում էր ես ձեր ծառան եմ, ապա այժմ, դատելով հայտարարություներից , ցանկանում  է խուսափել պատասխանատվությունից:

Խոսելով մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից՝ նա նկատեց, որ չգիտես ինչու ոչ ոք Ներքին զորքերի հրամանատարությունից պատասխանատվության չի ենթարկվում, չնայած բոլորին հայտնի է, որ նրանք ներգրավված են եղել եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն, ինչպես եւ նրանք, ովքեր պետք է քաղաքական  պատասխանատվություն կրեն մարտի 1-ի իրադարձությունների համար:

«Այն որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հերքում է, որ նա Նիկոլ Փաշինյանի «կնքահայրն է», նրան չի ազատում մարտի 1-ի գործով պատասխանատվությունից», - պարզաբանեց Արամ Հարությունյանը:  Նա հավելեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Նիկոլ Փաշինյանին կապում է նաեւ ղարաբաղյան հարցը:

«Մենք հիշում ենք, թե ով էր աջակցում Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը գրել էր «Պատերազմ եւ խաղաղություն» հոդվածը, մենք նաեւ հասկանում ենք 2017 թվականին նրա կողմից արված հայտարարոթյունների իմաստը», - եզրափակեց նա: