News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեինը հայտնել է, որ պատրաստ է ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի հետ 4-րդ գագաթնաժողովին, որպեսզի օգնի փրկել Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ փակուղի մտած բանակցությունները, հաղորդում է AP-ն:

Անցյալ տարի Մուն Չժեինը երեք անգամ հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ, ինչպես նաեւ միջոնրդ է հանդիսացել  Հյուիսային Կորեայի եւ ԱՄՆ միջեւ բանակցություններում:

Սեուլում սակայն մտավախություններ կան, որ 2018-ին ձեռքբերված առաջընթացը կդադարի Վաշինգտոնի եւ Փհենյանի փոխադարձ պահանջների՝ մասնավորապես պատժամիջոցների վերացման եւ զինաթափման վերաբերյալ, որոնց հետեւանքով Հանոյում երկու երկրների առաջնորդների միջեւ բանակցությունները տապալվել էին:

«Երբ Հյուսիսային Կորեան պատրաստ լինի, մենք հուսով ենք, որ Հարավը եւ Հյուսիսը կկարողանան միասին նստել եւ կոնկրետ եւ գործնական բանավեճեր անցկացնել առաջընթացի հասնելու ուղիների մասին, որը դուրս է գալիս ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ միջեւ երկու գագաթնաժողովներին ձեռք բերված արդյունքների շրջանակից», - ասել է Չժեինը:

Նրա խոսքով՝ Սեուլի առաջնային խնդիրն  է կանխել ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ միջուկային բանակցությունների ձախողումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հյուսիսային Կորեան պահանջում է ապամիջուկայնացման բանակցություններում Պոմպեոյին փոխարինել
Մենք կցանկանայինք, որ ամերիկյան կողմից մասնակցեր [արտահայտություններում] ավելի զգուշավոր եւ հասուն մարդ…
Սեուլը քննարկում է Փհենյան հատուկ դեսպանորդ ուղարկելու հնարավորությունը
Բանակցություններն ավարտվել էին առանց որեւէ համաձայնության: Ավելին, դժգոհ Թրամփը վաղաժամ հեռացել էր Հանոյից...
Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները լքել են Հարավային Կորեայի հետ կապի գրասենյակը
Որոշումն ընդունվել է «ավելի բարձր մակարդակի ցուցումով»…
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը Հարավային Կորեայում է
Դենիել Քոութսը Սեուլում է...
Վաղ է խոսել, թե Փհենյանը պատրաստվում է հրթիռ արձակել. Հարավային Կորեայի պաշտպանության նախարար
Առայժմ վաղ է խոսել, այն մասին, թե Փհենյանը պատրաստվում է հրթիռ արձակել...
Փհենյան. ԱՄՆ-ը պետք է վերանայի բանակցությունների շարունակման իր «հաշվարկների մեթոդը»
Մենք ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ ներկա պահին չենք նախատեսում, ասել է Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարարը...
Ամենաշատ