News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես կառավարության նիստում արել եմ հայտարարություն այն մասին, որ քաղաքացիները պետք է օգնեն ՃՈ–ին,  սակայն պարզվում է՝ դրա համար օրենսդրական փոփոխություն է պետք, որը ոստիկանությունը 10 ամիս է՝ չի կատարել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին, թե ինչ պետք է անեն վարորդները, որ բալային համակարգի ընդունումն արագացվի։

«Նախ ասեմ, որ բալային համակարգի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը մշակվում է։ Բալային համակարգի օրենսդրական փաթեթը առաջիկա մեկ ամսվա մեջ կուղարկվի Ազգային ժողով»,–ասաց նա։

Վարչապետը մեջբերեց օրենքների ընդունման եվրոպական փորձը, համաձայն որի՝ նոր օրենքներ եւ հատկապես ներ համակարգեր ներդնելու համար լավագույն ժամանակահատվածը մեկ տարին է, որպեսզի հասարակությունն ընկալի այն, հանրային քննարկումներ ծավելվեն։

Վարչապետը նկատեց՝ կառավարության նիստերից մեկում իր արած հայտարարությունը ոստիկանությունը որպես հանձնարարական չի ընդունել, որը Փաշինյանը լուրջ թերացում համարեց. «Ես նաեւ մի քանի կարեւոր նորություն իմացա։ Օրինակ՝ «Մի արեք այսպես» խմբում որոշ ժամանակ առաջ դրվել է տեսանյութ, որում ես կառավարության նիստում արել եմ հայտարարություն այն մասին, որ քաղաքացիները պետք է օգնեն ՃՈ–ին, ահազանգեն, նկարեն, ուղարկեն ՃՈ–ին, շատ կարեւոր է եղել այդ հայտարարությունը, հիմա պարզվում է, որ որպեսզի այդ մեխանիզմը գործի, որ քաղաքացին նկարի խախտումը, ուղարկի ոստիկանություն, եւ ոստիկանությունը վարույթ սկսի, անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն։ Իսկ ինչո՞ւ ոստիկանությունը այս փոփոխության վրա չի աշխատել, որովհետեւ համարել են, որ հատուկ դրա վերաբերյալ հանձնարարական չեմ տվել, եւ քանի որ հանձնարարական չեմ տվել, չեն աշխատել, չնայած ես կառավարության նիստում այդ մեխանիզմի մասին հայտարարություն եմ անում։ Հանձնարարականը պոզով–պոչո՞վ է լինում»։

Փաշինյանն ուղիղ եթերում ոստիկանությանը հանձնարարեց կատարել այդ փոփոխությունը. «Ես էլի հատուկ չեմ ասում, ուղիղ եթերում եմ հանձնարարում, 10 ամիս ուշացել եք եւ հանձնարարականը չեք կատարել, հանձնարականը պետք է կատարվի»։   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ