News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ես ինձ ավելի ու ավելի մեղավոր եմ զգում, որ ինձ վրա կամա թե ակամա մեծ ուշադրություն են կենտրոնացնում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե մինչեւ երբ է Փաշինյանը պատրաստվում միայնակ աշխատել բոլորի փոխարեն։

«Ես` որպես վարչապետ, որպես քաղաքական գործիչ, որպես մարդ չափից ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում ինձ վրա եւ ուրիշների կատարած աշխատանքը ուղղակի չի երեւում, կամ լավ չի երեւում։ Ես մանավանդ վերջին 10 ամիսներին  դրա մասին շատ եմ մտածել, որովհետեւ երբեմն ինձ թվում է՝ ե՛ւ մամուլը, ե՛ւ սոցիալական ցանցերը չափից ավելի շատ են կոնտրոնացած իմ վրա, դրա հետեւանքով չեն նկատում կառավարության մյուս անդամների, իմ թիմի աշխատանքը։ Ես չեմ ասում, թե մեր թիմում բոլորը կատարյալ են, բոլորը ռեկորդ են խփում, բայց ես տեսնում եմ, որ այս մեղադրանքների եւ կանխավարկածի 90 տոկոսը հիմնավոր չի, որովհետեւ մարդիկ աշխատում են։ Այն արդյունքները, որ այսօր արդեն ունենք, չի կարող մեկ հոգու աշխատանքի արդյունք լինել։ Դա թիմային աշխատանքի արդյունք է»,– նշեց նա։ 

Վարչապետը հավաստիացրեց, որ աշխատում է միայն իր փոխարեն. «Իսկ այն, որ ես պետք է շատ աշխատեմ, ակնհայտ է, քանի որ ով ուզում է քիչ աշխատել, երկրի վարչապետի կարգավիճակը իր համար չէ»։

Նա նշեց՝ բոլորի աշխատանքից չէ, որ գոհ է, բայց իր աշխատանքից ևս գոհ չէ. «Բոլորն աշխատում են իրենց փոխարեն։ Արդյոք բոլորն աշխատում են այնպես, որ ես գոհ եմ բոլորի աշխատանքներից՝ լիարժեք ոչ, բայց ես պետք է ասեմ, որ ինքս էլ իմ աշխատանքից լիարժեք գոհ չեմ։ Եթե ես իմ աշխատանքից գոհ չեմ, բնականաբար, ուրիշների աշխատանքից չեմ կարող լիարժեք գոհ լինել։

Փաշինյանը շեշտեց՝ շատ հաճախ ինչ–ինչ քաղաքական շրջանակներ մանիպուլյացիաների են դիմում, ստեր տարածում իրենց թիմի մասին. «Մեր թիմակիցները շատ հաճախ անարդար քննադատության են ենթարկվում, նաեւ քաղաքական մանիպուլյացիաների պատճառով։ Հիմա, օրինակ, քաղաքական շրջանակներ կան, որ ասում են, դե հիմա բան չանենք, Նիկոլին չքննադատենք, ինքը պոպուլյար ա, հակառեակցիա ա առաջացնում, եկեք կողքից քննադատենք, կողքից թուլացնենք, եւ առաջանում է ստերի շարանը»։

Նա չի կիսում այն մոտեցումը, թե ամեն մեղադրանքի պետք չէ արձագանքել. «Երկար տարիներ ասել են՝ հա, լավ, ամեն բանի պետք ա արձագանքե՞լ, ուշադրություն եք դարձնում, իմ սկզբունքը միշտ եղել ա՝ թե՛ լրագրող, թե՛ Աժ պատգամավոր եղած ժամանակ իմ հասցեին ասված ոչ մի բան անարձագանք չեմ թողել։ Բայց ամեն ինչին տեղում չեմ արձագանքել, այլ թողել եմ, հավաքվել ա, ժամանակ առ ժամանակ համակարգված ամեն ինչին արձագանքել են։ Ես իմ գործընկերներին էլ եմ խորհուրդ եմ տալիս ոչ մի բան չթողնել անարձագանք։ Ես կարծում եմ՝ ամեն մեղադրանքի պետք է արձագանքել»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ