Իսպանական Տոլեդոյում երկու գնացքների բախման հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել։ Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտնել է իսպանական «Antena 3» հեռուստաալիքը։

«Տոլեդոյի Լոս Յեբենես և Ուրդա բնակավայրերի միջև ընկած հատվածում երկու գնացքների բախման հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել»,— նշվում է հրապարակման մեջ։

Երկրի տրանսպորտի նախարարությունում լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ Մորայի և Ուրդայի հատվածում տեղի ունեցած վթարի նախնական տվյալները վկայում են, որ «Renfe» ընկերության «AVE» գնացքը կարող էր հետևից բախվել «Iryo»-ի շարժակազմին։ Դրա հետևանքով «Iryo»-ի երկու վագոն դուրս է եկել ռելսերից։ Դեպքի վայրում աշխատող Քաղաքացիական գվարդիայի ծառայողները հայտնում են, որ առնվազն չորս վագոն է շրջվել։

Ենթակառուցվածքների օպերատոր «Adif»-ը հայտարարել է Մադրիդի, Սյուդադ Ռեալի և Անդալուսիայի միջև երկու ուղղություններով արագընթաց գծի երթևեկության դադարեցման մասին։ Իր հերթին «Renfe»-ում պարզաբանել են, որ Մադրիդ-Անդալուսիա երթուղու խափանումը պայմանավորված է երկու գնացքների բախմամբ։