Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի նիստում առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին։
Նախագիծը ներկայացրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր, ևս 34-ը՝ ձեռնպահ։





























