Օրերս Երևանի Կարապի լճի տարածքում տեղի է ունեցել puls-ի պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանում կորպորատիվ բարեկեցության և մարզման նոր մշակույթի ձևավորման puls-ի տեսլականը։

Միջոցառմանը մասնակցել են puls-ի գործընկեր մարզավայրերի ղեկավարներ, գործընկեր կազմակերպությունների ՄՌԿ տնօրեններ, բիզնես համայնքի ներկայացուցիչներ, ինֆլյուենսերներ և հայտնի անձինք։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են puls-ի ստեղծման գաղափարը, պրոդուկտի առանձնահատկությունները և այն հնարավորությունները, որոնք հարթակն ստեղծում է գործընկեր կազմակերպությունների, նրանց աշխատակիցների, ինչպես նաև գործընկեր մարզասրահների, ֆիթնես ակումբների, ստուդիաների, լողավազանների համար։

puls-ի հիմքում պարզ գաղափար է․ մարզվելը չպետք է սահմանափակվի մեկ մարզասրահով, մեկ հասցեով կամ մեկ մարզաձևով։ Հարթակը մեկ բաժանորդագրությամբ հնարավորություն է տալիս ընտրել 100+ մարզավայրերից և բազմաթիվ մարզաձևերից՝ հաշվի առնելով սեփական նախասիրությունները, առօրյան և գրաֆիկը։ puls-ի նպատակն է մեկ միասնական թվային լուծման միջոցով աշխատող մարդկանց սեգմենտին հասանելի դարձնել տարբեր մարզավայրեր՝ զարգացած երկրներում առկա փորձը ներդնելով հայաստանյան շուկայում և նպաստելով առողջ ապրելակերպի նոր մշակույթի ձևավորմանը, իսկ երկարաժամկետ արդյունքում՝ նաև նոր մարզասրահների բացմանը։

Միջոցառման ընթացքում puls-ի հիմնադիրները ներկայացրել են հարթակի ստեղծման գաղափարը, դրա զարգացման տեսլականը և այն փոփոխությունը, որը puls-ը ցանկանում է բերել Հայաստանի կորպորատիվ առօրյա։

«puls-ի մեկ բաժանորդագրության միջոցով աշխատող մարդկանց գերբեռնված գրաֆիկում տեղ ենք ազատում մարզվելու համար։ Հասանելիություն ենք տալիս դեպի 100+ մարզասրահներ, ֆիթնես ակումբներ, ստուդիաներ, լողավազաններ և բազմաթիվ մարզավայրեր։ Մարզվելու բոլորովին նոր մշակույթի հիմք ենք դնում Հայաստանում, որտեղ ըստ ուսումնասիրությունների մարդիկ տասնյակ անգամներ ավելի քիչ են հետևում առողջ ապրելակերպին, քան եվրոպական միջինն է», - ասել է puls-ի բաժնետեր և հիմնադիր Արա Խաչատրյանը։

puls-ին միացած հայաստանյան 300+ կազմակերպությունների մի շարք ՄՌԿ տնօրեններ ելույթների ընթացքում կիսվել են հավելվածի օգտագործման իրենց կազմակերպությունների փորձով՝ ընդգծելով, որ կարևորում են աշխատակիցների թե՛ IQ-ն (ինտելեկտուալ գործակիցը), թե՛ EQ-ն (հուզական ինտելեկտի գործակիցը), և թե՛ VQ-ն (կենսունակության գործակիցը)։ ՄՌԿ համայնքը համոզված է, որ հենց VQ-ի բարձր մակարդակի ապահովմանն է նպաստելու puls-ը։

Հավելենք, որ մեկնարկային միջոցառումը հարթակի գործընկերների և բիզնես համայնքի ներկայացուցիչների համար դարձել է փորձի փոխանակման և հետագա գործակցության հնարավորություններն ուղենշելու հնարավորություն։