Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ի նիստում Էդգար Առաքելյանը պատգամավորական մանդատ է ստացել և երդում տվել։ Նա կներկայացնի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Առաքելյանը զբաղեցրել է Լիլիթ Ստեփանյանի տեղը, որն ավելի վաղ հեռացել էր խորհրդարանից՝ ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։