News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթող Վլադիմիր Զելենսկին կարող է այցելի Ղրիմ, որպեսզի հասկանա եւ ճանաչի ղրիմցիների ընտրությունը, որը կատարվել է Ռուսաստանի օգտին, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի ղեկավար Յուրի Գեմելը:

«Մենք հույս ունենք, որ Վլադիմիր Զելենսկին խիզախություն կունենա գիտակցելու ակնհայտ բաները, հասկանալու եւ ճանաչելու ղրիմցիների ընտրությունը, որը 5 տարի առաջ կատարվել է իր պատմական հայրենիքի օգտին: Ռուսական Ղրիմը բոլորի համար բաց է, ով ցանկանում է այստեղ գալ խաղաղությամբ եւ տեսնել, թե տարածաշրջանն ինչպիսի աներեւակայելի թափով է զարգանում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գեմելը:

Նրա կարծիքով՝ Ուկրաինայում ընտրությունները միանգամայն կանխատեսելի էին, սակայն չարժի կտրուկ փոփոխությունների սպասել երկրի ղեկավարության քաղաքականության մեջ: «Ուկրաինայի վերնախավը կօգտվի նոր նախագահի անփորձությունից, երկիրը ղեկավարելուն ընդունակ թիմ չունենալուց», կարծում է Գեմելը՝ հավելելով, որ երիտասարդ եւ անփորձ նախագահի հաջողությունը կարող է իրականանալ կառավարության ուժեղ ղեկավար ունենալու դեպքում, ինչպիսին Յուրի Բոյկոն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ