News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վլադիմիր Ալեքսանդրի Զելենսկին ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Ուկրաինական (այժմ Ուկրաինա) ԽՍՀ Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում: Հայրը՝ Ալեքսանդր Սեմյոնի Զելենսկին (ծնվ. 1947թ.), տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Կրիվոյ Ռոգի Վադիմ Գետմանի անվան տնտեսական ինստիտուտում ինֆորմատիկայի եւ կիրառական ծրագրային ապահովման ամբիոնի վարիչ: Մայրը՝ Ռիմա Վլադիմիրովնան (ծնվ. 1950թ.), ինժեներ է աշխատել, ներկայումս թոշակառու է: Մանկության տարիներին Վլադիմիր Զելենսկին 4 տարի ծնողների հետ ապրել է Մոնղոլիայում, որտեղ աշխատել է նրա հայրը:

Այնուհետ սովորել է Կրիվոյ Ռոգի անգլերենի խորացված ուսուցմամբ № 95 գիմնազիայում, որն ավարտել է 1995 թվականին: Դպրոցական անսամբլում կիթառ է նվագել:

Ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու կենսագրությունից:

Մանկության տարիներին Զելենսկին ընտանիքի հետ տեղափոխվել է ապրելու Մոնղոլիա, որտեղ նրա հայրը լեռնահարստացման կոմբինատի շինարարությամբ է զբաղվել: Քաղաքական գործչի խոսքով՝  այժմ նրա հոր պատվին քաղաքներից մեկում հուշարձան է կանգնեցված:

Մոնղոլիայում ապրելու 4 տարիներին Զելենսկին մի քանի արտահայտություն է սովորել, մի քանի բան հիշում է նաեւ այսօր:

Ուկրաինա վերադառնալուց հետո Զելենսկին սովորել է անգելերնի խորացված ուսուցմամբ դասարանում եւ երազել ընդունվել «ՄԳԻՄՕ»: Ավելի ուշ նա որոշել է ընդունվել ուկրաինական բուհ, սովորել է միջազգային իրավունք եւ տնտեսագիտություն: Հնարավորություն կար ուսումը Իսրայելում շարունակելու, բայց հայրը թույլ չտվեց:

Դեռահասության տարիներին նրա նախասիրությունները շատ էին. նվագում էր դաշնամուր եւ կիթառ, զբաղվում պարահանդեսային պարերով, հունահռոմեական ըմբշամարտով, ծանր աթլետիկայով, վոլեյբոլով: Զելենսկին սիրում էր նաեւ նամականիշներ հավաքել:

Բուհն ավարտելուց հետո Զելենսկին մասնագիտությամբ մեկ օր էլ չի աշխատել: Հումորիստական ժանրը նրան գրավել էր դեռ ուսանողական նստարանից:

Վլադիմիրը եւ Ելենան երկու երեխաներ ունեն՝ Ալեքսանդր եւ Կիրիլ:

Ամուսիններն աշխատում են միասին: Զելենսկին ինչպես հայտնի է «Կվարտալ 95» ստուդիայի ղեկավարն է: Դա ոչ միայն հումորիստական շոու է, այլեւ զբաղվում է  ֆիլմերի եւ սերիլաների արտադրությամբ:

Օրինակ Զելենսկին  «Խնամախոս»-ի եւ «Ծառայողական սիրավեպի» նոր տարբերակի սցենարիստն է:

2017 թվականի հայտարարագրի համաձայն՝ Զելենսկուն է պատկանում 353.5 քառ. մ մակերեսով բնակելի տուն, 1.2 հազար քառ. մ մակերեսով հողակտոր, մի քանի բնակարան եւ երկու կայանատեղի:

Նա ունի նաեւ Land Rover Range Rover մեքենա: Բացի այդ հայտարարագրում նշված են Breguet, Tag Heuer, Rolex եւ Bovet ապրանքանիշների ձեռքի ժամացույցներ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ