News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կցանկանար ծանոթանալ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբի եւ Ուկրաինայի միջեւ հնարավոր կապերին։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Լրագրողը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Քլինթոնի մերձավորների եւ Ուկրաինայի միջեւ հնարավոր կապերի պնդումները 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ «Ինչ վերաբերում է Ուկրաինային, դա որպես կարեւոր բան է հնչում, որպես մի ինչ-որ շատ հետաքրքիր բան»,- ասել է Թրամփը։

«Ես հենց վերջերս, երկու օր առաջ,  խոսել եմ նոր նախագահի հետ եւ շնորհավորել նրան անհավանական մրցավազքի առիթով, անհավանական ընտրարշավի առիթով, մեծ ու անսպասելի հաղթանակի առիթով, խոսքը 75 տոկոս ձայների մասին է,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։- Բայց դա մի ինչ-որ շատ, շատ կարեւոր բան է հնչում, ես զարմացած չեմ»։ Ուկրաինայում նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Զելենսկին։

Լրագրողի հարցին, թե ցանկանում են արդյոք ԱՄՆ իշխանությունները ծանոթանալ այն տեղեկատվությանը, որն առաջարկում են ներկայացնել ուկրաինական իշխանությունները, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»։ «Մենք հիմա հիանալի նոր գլխավոր քարտուղար ունենք (ԱՄՆ արդարադատության նախարար Ուիլյամ Բարը), որը երկար ժամանակ արդեն հիանալի աշխատել է, նա շատ խելացի եւ տոկուն մարդ է, ես հարցը նրան կվերահասցեագրեի։ Բայց ես ենթադրում եմ, որ նա կցանկանար տեսնել դա»,- նշել է ԱՄՆ նախագահը։ «Ուկրաինայի հետ այդ գործի մասին մարդիկ վաղուց են խոսում»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։

Ընթացիկ տարվա հունվարին ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկն ասել էր, որ Կիեւի դատարանը հակաիրավական է համարել Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տնօրեն Արտյոմ Սիտնիկի եւ Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Լեշչենկոյի գործողությունները ցուցակներում «Տարածաշրջանների կուսակցության» այսպես կոչված սեւ հաշվապահությունում Պոլ Մանաֆրոտի առկայության մասին տեղեկատվության տարածման հարցում։ Վերջինը 2016 թվականի մի քանի ամիսների ընթացքում եղել է Թրամփի ընտրական շտաբի ղեկավարը։ Ինչպես այն ժամանակ նշել էր Մեդվեդչուկը, որոշ ուկրաինացի քաղաքական գործիչներ եւ պաշտոնյաներ հետաքրքրված էին Քլինթոնի հաղթանակով 2016-ի նախագահական ընտրություններում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ