News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ղարաբաղի խորհրդարանների նախագահների հանդիպումը վկայում է, որ կողմերին տրվել են ստեղծված իրավիճակի մեղմման հստակ հրահանգներ։ Այս մասին մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝   Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի երեկվա «փափուկ» գնահատականը ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը դրա հաստատումն է, բայց եւ կրում է կոնկրետ ուղերձ։ «Հիմա նրանք մտել են մի փուլ երբ ստիպված են մեղմել ակնհայտ հակասությունները, որոնք ծագել են կողմերի միջեւ։ Թաքցնել այդ հակասությունները բավական դժվար է։ Իհարկե, ռազմավարական տեսակետից նրանց միջեւ տարաձայնություններ լինել չեն կարող եւ դա բնական է, բայց եւ այնպես, մենք տեսնում ենք, որ Հայաստանի եւ Ղարաբաղի էլիտաների միջեւ տարաձայնություններ պատահում են»,- ընդգծել է Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր այն մասին, որ շատ ավելի լավ կլիներ, եթե Ղարաբաղի նախագահների խնդրանքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին բավարարվեր։

Այս հայտարարությանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանել էր հետեւյալ կերպ. «Ընդհանուր առմամբ, այս եւ Վիտալի Բալասանյանի մյուս հայտարարությունների առնչությամբ ես կոչ կանեի, որպեսզի տեսախցիկների առջեւ արվող հայտարարությունները համապատասխանեին այն հավաստիացումներին, որոնք արվել են առանց տեսախցիկների։ Թերեւս, սա է ամբողջը։ Թույլ տվեք խուսափել գայթակղությունից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ