News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բրյուսելի Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ երկրի թագավոր Ալբերտ II-ը պետք է անցնի ենթադրյալ արտամուսնական դստեր՝ Դելֆինա Բոելի պահանջած հայրության թեստը, այլապես կտուգանվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս մասին լրագրողներին ասել է հայցվորի փաստաբան Մարկ Ուիտենդալեն:

Նրա խոսքով՝ թագավորը թեստից հրաժարվելու դեպքում ստիպված կլինի մինչեւ 5 հազար եվրո տուգանք վճարել:

2018 թվականի հոկտեմբերին Բրյուսելի դատարանը վճիռ էր կայացրել, որով հաստատել էր, որ Բոելը Դելֆինայի կենսաբանական հայրը չէ, եւ 84-ամյա Ալբերտ II-ին կարգադրել էր 3 ամսվա ըթնացքում անցնել հայրության թեստը: Թագավորի փաստաբաններն այդ ժամանակ դիմել էին Վերաքննիչ դատարն:

Եթե հաստատվի, որ Բոելը նրա դուստրն է, ապա նա կարող է հավակնել ժառանգության մի մասին:

Իսկ մինչ այս նրա բոլոր փորձերն անհաջող էին անցել:

Ավելի վաղ RTL հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ 2013 թվականին թագավորի ներկայացուցիչներն աղջկան խաղաղ տարբերակ են առաջարկել, որով թագավորը կճանաչի իր հայրությունը, սակայն դրա մասին կհայտարարվի միայն թագավորի մահից հետո: Սակայն Դելֆինան հրաժարվել էր:

Դելֆինայի մայրը՝ բարոնուհի Սիբիլ դե Սելիս Լոնգշամը, երկար ժամանակ թաքցրել էր աղջկանից, թե ով է նրա հայրը, եւ միայն 18 տարեկանում է Դելիֆինան իմացել, որ թագավորի արտամուսնական դուստրն է: Իրավաբանորեն նրա հայրն է բարոնուհու նախկին ամուիսնը՝ Ժակ Բոելը, ով վերջերս է բաժանվել կնոջից, եւ համաձայն ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ Դելֆինային բացառել է իր կտակից:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ