News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։ Այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդի հայտարարության մեջ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Անցած մեկ տարում «Հանրապետություն» կուսակցությունը սատարել է Հայաստանում թավշյա հեղափոխության ձեռքբերումները եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառուցողական գործողությունները: Մենք անցած մեկ տարում մշտապես բարձրաձայնել ենք նաեւ այն անընդունելի քայլերը, որ այս ընթացքում կատարվել են Հայաստանի Հանրապետությունում։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, հարկ է համարում արձանագրել.

1. Ոչ ոք չի ժխտում, որ դատական համակարգը Հայաստանի Հանրապետությունում կատարյալ չէ ու կա որոշակի անվստահություն թե՛ համակարգի, թե՛ անհատ դատավորների նկատմամբ, բայց դա ամենեւին չի՛ նշանակում ոտնահարել Սահմանադրությունը, որով երաշխավորված է պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

2. Հնարավոր չէ հաստատել դատական իշխանության անկախությունը՝ խոչընդոտելով դատարանների գործունեությունը: Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։

3. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն դրսեւորում է իբրեւ ընդդիմադիր եւ ձեռնարկում գործողություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունը խոցելի են դարձնում միջազգային հարթակում եւ ազդելու են պետության հեղինակության վրա՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը:

4. «Հանրապետություն» կուսակցությունը, առնվազն անընդունելի համարելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, միառժամանակ գտնում է, որ կալանքից ազատ արձակումը բնավ չի նշանակում արդարացում: Հակառակը, նա չի կարող պնդել, որ քաղաքական հալածյալ է: Նմանօրինակ գործողություններով Ռոբերտ Քոչարյանին լիուլի հիմքեր են տրվում հայտարարելու, որ իր դեմ գործում է ոչ թե արդարադատությունը, այլ անձնական վրեժխնդրությունը: Չի՛ կարելի նրան նման հաղթաթուղթ տալ, այն էլ վարչապետի ձեռքով:

5. Չափազանց վտանգավոր ենք համարում Արցախի իշխանության հասցեին դավաճանության ու դավադրության մեղադրանք-սպառնալիքները եւ կոչ ենք անում վարչապետին չտրվել հույզերին: Նրա ամեն խոսքին հետեւում են ոչ միայն Հայաստանում, այլեւ, ու հատկապես, Ադրբեջանում: 2020 թվականի խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ Արցախում իրավիճակի սրումը անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ՝ հաշվի առնելով արտաքին վտանգը:

6. «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է մասնակցել իրավիճակը լիցքաթափելու ու բնականոն գործունեության վերադառնալու բոլոր անհրաժեշտ քայլերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդկության հարց էր. Լևոն Քոչարյանը՝ դատավորի որոշման մասին
Ես կզարմանայի, եթե դատարանն այլ որոշում կայացներ...
Քոչարյանը ժամանեց «Երևան–Կենտրոն» ՔԿՀ
Մեքենայով ԱԱԾ շենք մտնելուց առաջ Քոչարյանը կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ...
Այդ դատավորն ու արդարադատությունն իրար հետ անհամատեղելի են. Հայկ Ալումյան
Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Քոչարյանի պաշտպաները կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում...
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը պետք է անհապաղ կատարվի. դատախազ
Հարցին, թե Քոչարյանն այսօր կկալանավորվի՞, դատախազը հայտարարեց, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և այն պետք է կատարվի անհապաղ...
Այսօրվա վարչապետն իհարկե կցանկանար վերաշարադրել պատմությունը. Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ
Ենթադրում եմ, որ կա նաև այս հանգամանքը, քանի որ իմ անցյալը և իմ տեսակը Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այլ ուժերի մոտ...
Դատավոր Արմեն Դանիելյանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ...