News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը չի թաքցնում, որ իր գլխավոր նպատակը եղել եւ մնում է հայկական պետականության ոչնչացումը: Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական կողմի հերթական չհայտարարված խոշորածավալ զորավարժությունների անցկացումը:

«Բացի այն, որ զորավարժությունները հայտարարված չէին, ինչը ինքնին ԵԱՀԿ առջեւ ստանձնած պարտավորությունների խախտում է, ուշադրություն է գրավում թեման: Շարային վարժությունների ժամանակ ներկայացվել է, որ հաջորդ քայլը Շուշիի գրավումն է: Իհարկե, դա վկայում է իրականությունից չափից ավելի կտրված եւ վիրտուալ իրականության մեջ լինելու մասին, բայց մենք նաեւ ծայրահեղ աչալուրջ լինելու անհրաժեշտություն ունենք»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ Լեռնային Ղարաբաղը իր ժամանակին շատ բարձր է գնահատել Հայաստանի վարչապետի գործողությունները, որոնց հետեւանքով թվական իմաստով կրճատվել է հրադադարի ռեժիմի խախտումների թիվը. «Սակայն սա այսբերգի միայն գագաթն է: Ադրբեջանը չի հրաժարվել իր մտադրություններից եւ չի թաքցնում, որ իր գլխավոր նպատակը եղել եւ մնում է հայկական պետականության ոչնչացումը: Սրա վկայությունն է նաեւ մեծ քանակությամբ լայնածավալ զորավարժությունների անցկացումը, ընդ որում՝ դրանց կեսը Թուրքիայի հետ»:

«Միասնությունը մեր հաջողության գրավականն է: Բոլոր նրանք, ովքեր սասանում են միասնությունը, հայ ժողովրդի մի հատվածին թունավորում մյուսի հանդեպ, պետք է արժանանան ամենալուրջ դատապարտման եւ նախատինքի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ