News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Խորհրդարանի նիստից հետո տեղի է ունեցել Մոլդովայի նոր վարչապետի երդմնակալության արարողությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:  

Ավելի վաղ երկրի խորհրդարանը 61 ձայնով հավանություն էր տվել վարչապետի պաշտոնում Մայա Սանդուի թեկնածությանը: Սանդուի թեկնածությունն աջակցում է ստացել ACUM բլոկի եւ Մոլդովայի Սոցկուսակցության կողմից:

«Այսօր Մոլդովայում պատմական օր է: Այն, ինչ մենք միասին արեցինք, կմնա ժամանակակից Մոլդովայի պատմության մեջ: Վստահ եմ՝ Մայա Սանդուի հնարավորություններից է կախված, թե որքան ֆունկցիոնալ կլինի կառավարությունը, հուսով եմ, որ դա լավ կառավարություն կլինի»,- իր ելույթի ժամանակ ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ