News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը չի բացառում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ին երրորդ հանդիպման հնարավորությունը:

Սպիտակ տան հաղորդմամբ՝ նման հնարավորություն կա, սակայն «գնդակը Փհենյանի կողմում է գտնվում»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, հաղորդում է Reuters-ը:

«Ամեն ինչ կախված է Կիմ Չեն Ինից: Եթե նրանք պատրաստ են, մենք պատրաստ ենք»,- ասել է Բոլթոնը:

Թրամփ-Կիմ Չեն Ին վերջին հանդիպումը կայացել էր փետրվարին Հանոյում:

Ավելի վաղ հյուսիսկորեական պետական լրատվամիջոցները Վաշինգտոնին կոչ էին արել հրաժարվել Փհենյանի նկատմամբ «թշնամական քաղաքականությունից»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ