News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Այսօր` մարտի 20-ին, ժամը 18-ի սահմաններում կրկին միջադեպ է եղել Ազատության հրապարակում` ոստիկանների եւ «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրների միջեւ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, ժամը 17:30-ի սահմաններում Ազատության հրապարակում հավաքված անձինք փորձել են մեծ հովանոց տեղադրել արդեն 5-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար, ինչին ի պատասխան ոստիկանները խնդրել են հովանոցը տեղադրել կես ժամ անց: Ժամը 18-ի սահմաններում, երբ հովանոցը փորձել են տեղադրել, մի մեծ խումբ ոստիկաններ հարձակվել եւ ջարդուփշուր են արել հովանոցը, քաշքշել «Ժառանգության» համակիրներին եւ պատգամավորներ Անահիտ Բախշյանին, Զարուհի Փոստանջյանին, վնասել են Լարիսայի Ալավերդյանի ձեռքը: Սաֆարյանը նշեց, որ ոստիկանների գործողությունները համակարգել է Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:

«Չգիտես, թե ինչ որակում տաս, կենդանու հետ համեմատես: Անգամ կենդանու մոտ խղճահարության զգացում կա: Մարդը հացադուլից թուլացել է, եւ եղանակից պատրսպարվելու խնդիր ունի, իսկ ոստիկանները, փոխանակ արձագանքեն հանցագործություններին, բանուգործը թողած Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դեմ են պայքարում»,- նշեց Սաֆարյանը: Վերջինս հիշեցրեց Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի այն հայտարարությունը, թե հովանոց եւ վրան տեղադրելը չի արգելվում օրենքով, բայց իրենք թույլ չեն տա անել դա:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Րաֆֆիի Հովհաննիսյանը մայիսի 15-ից հացադուլ է անում Ազատության հրապարակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ