Ես զգում եմ, որ կոնկրետ խաղաղություն, չնայած էլի մազից կախված խաղաղություն հաստատված է Ալիևի և Փաշինյանի միջև։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9–ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե խաղաղությունը արդեն հաստատված է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և արդյոք ինքը զգում է այդ խաղաղությունը։
«Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, խաղաղության մասին չէ»,–ասաց նա։
Հիշեցմանը, որ սահմանին զոհեր չունենք արդեն 2 տարուց ավելի, նա արձագանքեց. «Դե հիմա սահմանին են զոհվում, թե մեր զորամասերում են զոհվում, ավելի շատ մարդիկ զոհվում են զորամասերում, քան սահմաներում էին զոհվում։ Հիմա այնպիսի մթնոլորտ են ստեղծել զորամասերում, որ բացարձակ պետք է էլ չի սահմանին զոհվեն»։





























