Եթե հայ զինվորը հայտնվեց Ադրբեջանի տարածքում, ուրեմն Փաշինյանն ու Պապիկյանը ձեռքը բռնել, տարել են Ադրբեջանի տարածք են թողել այս զինվորին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9–ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ եթե վաղը, Աստված չանի, հայ զինվորը հայտնվի Ադրբեջանի տարածքում, ընդդիմությունն իր հալը կտեսնի։

«Ինչպես Արցախում հարյուրավոր զինվորների թողեցին փախան, այդպես էլ այստեղ է լինելու»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ընդդիմությանը, ԱԺ-ում հայտարարել էր. «Ես այսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ: Եթե Աստված չանի, մեր մի զինվոր հայտնվեց այնտեղ և այս ամեն ինչի արտահայտությունը մենք մեր զինվորի վրա տեսանք, այսօրվա ձեր ասած, ամեն մի նախադասություն քթներիցդ հանելու եմ»։