News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդբեջանում կարծիքի արտահայտման ազատությունը նախկինի պես սպառնալիքի տակ է։ Այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Ադրբեջան կատարած քառօրյա այցի ավարտին, տեղեկացնում է contact.az-ը։

Նա հիշեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների մասին, որոնցում ընդգծվում է կամայական ձերբակալությունների եւ կառավարությանը քննադատողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների կալանումների տագնապալի պատկերն անիրավաչափ քրեական հետապնդումների միջոցով։ Միյատովիչն ընդգծել է, որ «արտահայտած մոտեցումների պատճառով կալանքի տակ գտնվող բոլոր անձանց ազատ արձակումը պետք է առաջնահերթ մնա»։ Նա նաեւ կրկնել է իր կոչը՝ ապաքրեականացնել դիֆամացիան։

Բացի այդ, հանձնակատարը իշխանությունների առջեւ բարձրացրել է լրագրողների, փաստաբանների, քաղաքական ակտիվիստների եւ իրավապաշտպանների ուղեւորությունների արգելքի հարցը։ Հանձնակատարի այցի ուղղություններից մեկն էլ Ադրբեջանում փաստաբանների դրությունն է։ Հանձնակատարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի երկրների մեջ  Ադրբեջանում իրավաբանների թիվն ամենափոքրն է 100 հազար բնակչի հաշվով։ Դա խափանում է արդարադատության հասանելիությունը, մանավանդ գյուղական շրջաններում, որտեղ փաստաբանների թիվը շատ քիչ է։

Ընդգծելով, որ փաստաբանների կարծիքի արտահայտման ազատությունը կապված է փաստաբանության անկախության հետ, հանձնակատարը մտահոգությամբ նշեց պաշտպանների կարծիքի արտահայտման ազատության մի շարք խախտումներ, այդ թվում կարգապահական վարույթ հարուցելու միջոցով։ «Փաստաբանները պետք է հետեւեն էթիկայի նորմերին եւ հնարավորություն ունենա զբաղվելու մասնագիտական գործունեությամբ՝ չվախենալով վրեժից»,- ասել է հանձնակատարը։ Նա նաեւ խոսել է ներքին տեղահանվածների մասին։ Բաքվում գտնվելով՝ հանձնակատարն այցելել է Սաբունչիի շրջան, ինչպես նաեւ Յասամալի շրջանի Տեխնիկական համալսարանի հին հանրակացարաններ, որտեղ կարողացել է խոսել մի քանի տեղահանված անձանց հետ։ «Շատ մարդիկ ցանկություն են հայտնել վերադառնալ իրենց տները։ Միեւնույն ժամանակ, կարեւոր է հիմա եւս ապահովել գոյության միջոցներ ստանալու հնարավորությունը»,- ասել է Միյատովիչը։ Այս առնչությամբ հանձնակատարն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու կարեւորությունը, որպեսզի ներքին տեղահանվածները, որոնք ցանկանում են վերադառնալ այնտեղ, կարողանան դա անել կամովին, անվտանգության պայմաններում։

Հուլիսի 9-12-ը հանձնակատարը հանդիպել է իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի, ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի հետ։ Քաղաքական հարցերը նա քննարկել է նախագահի աշխատակազմում։ Հանձնակատարի հանգամանալից զեկույցն Ադրբեջանի մասին կպատրաստվի հրապարակման։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ