News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում  կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր եւ կրիչներ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Փաստաբանը նշեց, որ խուզարկություն է իրականացվել ոչ միայն Դավիթ Գրիգորյանի, այլեւ նրա օգնականի եւ գործավարի աշխատասենյակներում եւ առգրավվել նրանց համակարգիչները։ Արդյունքում ըստ Մելիքյանի՝  կազմալուծվել է դատավորի գրասենյակի աշխատանքը եւ խոչընդոտվել արդարադատության իրականացմանը։

«ՀՔԾ–ի գործողությունները ոչ իրավաչափ են, դատարանի որոշմամբ թույլատրվել է խուզարկություն իրականացնել միայն դատավորի եւ օգնականի աշխատասենյակում, սակայն  նրանք առգրավումներ են կատարել նաեւ գործավարի աշխատասենյակից, ինչի թույլտվությունը չունեին, նրանք առգրավվել ենք բոլոր համակարգիչները»,–ասաց նա։

Փաստաբանը տեղեկացրեց, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու  կապակցությամբ դիմել են ԲԴԽ–ին։

«Մենք ներկայացրել ենք անհերքելի եւ ակնհայտ խախտումներ եւ եթե դատավորի օրինական շահերին եւ անկախությանը վտանգ է սպառնում,  ինչը այս պարագայում փաստ է, ԲԴԽ–ն պետք է դիմի գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս քրեական գործ  հարուցելու կամ այդ իրավունքի խախտումը վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկի»,–ասաց նա։

Անդրադառնալով այն քրեական գործին, որի շրջանակներում  վարույթն իրականացնող մարմինը ստացել է խուզարկություն իրականացնելու  թույլտվություն, փաստաբանը նշեց, որ այդ գործի հարուցումը մերժել է դեռեւս 2019թ. փետրվարի 18–ին։

Ըստ փաստաբանի՝ դատախազը հաստատել է քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը  եւ այն մտել է ուժի մեջ.

«Սակայն երբ Դավիթ Գրիգորյանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, դրանից հետո ՝ մայիսի 22–ին  դատախազությունն իբրեւ նոր դիմում է ստանում եւ վերսկսում է գործի քննությունը՝ վերացնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը»,–ասաց նա եւ հավելեց.

«Այս ամենը  նախապես ծրագրված  եւ իմ կարծիքով ՝  կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործով  ազդեցություն գործադրելու ուղղակի միջոց է, քանի որ խուզարկության ժամանակ  բացառապես առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող  փաստաթղթեր եւ կրիչներ»։

Ավելի վաղ ՀՔԾ–ից NEWS.am–ին հայտնել էին, հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն է։

Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործը կասեցնել եւ դիմել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ