ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել եւ տեսանյութ հրապարակել զինծառայողների սննդի եւ խոհանոցային պայմանների վերաբերյալ:
«Նոր Հայաստանը այսպես է կերակրում իր զինվորներին եւ այս գործընթացը հետեւողականորեն շարունակվում է. եւս մեկ զորամաս անցավ զինվորների սննդի նոր համակարգին:
Այս թեմայով իմ հրապարակած նախորդ տեսանյութի համեմատ նորությունն այն է, որ «իշաոտնուկներն» այստեղ արդեն իսկ փոխարինված են նոր աթոռներով» ,- գրել է նա:




























