News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն վերադարձել է Ուկրաինա, նրա ինքնաթիռը չորեքշաբթի գիշերը  վայրէջք է կատարել Կիեւի օդանավակայանում, գրում է strana.ua-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն հրաժարվել է պետական պահակախմբից եւ ընտանիքի հետ միասին Ուկրաինայից Թուրքիա մեկնել:

«Պյոտր Պորոշենկոն այսօր գիշեր արձակուրդից վերադարձել է Կիեւ: Նրա ինքնաթիռը օգոստոսի 6-ին՝ Կիեւի ժամանակով 20.35-ին, դուրս  է եկել  Դուբայի Ռաս էլ Հայմա օդանավակայանից եւ 02:30-ին վայրէջք կատարել Ժուլյանի օդանավակայանում», — ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իրավաբան Անդրեյ Պորտնովը հայտնել էր, որ Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն գործ է հարուցել Պորոշենկոյի դեմ 2018-ին կեղծ փաստաթղթերով Մալդիվներ հանգստի մեկնելու համար: Ավելի ուշ հետաքննությունների պետական բյուրոն հաստատել էր, որ կհետաքննի Պորոշենկոյի կողմից կեղծ փաստաթղթերով սահմանը ենթադրաբար ապօրինի հատելու մասին գործը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ