News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը զբոսաշրջության զարգացումը հռչակել է որպես  իր աշխատանքի կարեւոր ուղղություններից մեկը: Իսկապես, վերջին տարիներին, հատկապես ամռանը, Հայաստանը գրավում է մոտակա եւ հեռավոր երկրներից բազմաթիվ զբոսաշրջիկների:

2019 թվականի առաջին 6 ամիսներին Հայաստան այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19 տոկոսով: 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը աճել է 12.8 տոկոսով: Այդ նույն ժամանակահատվածում արտասահմանից հայրենակիցները այցելում են իրենց հարազատներին:

Եվ մեծ թվով հյուրերի հոսքի արդյունքում ավելանում է տաքսու պահանջարկը ...

Հենց տաքսու հետ է կապված Ֆ. Կ.-ի հետ տեղի ունեցած տհաճ պատմությունը: Նա երկու երեխաներին բերել էր պատմական հայրենիքի հետ ծանոթացնելու համար: Այնպես էր ստացվել, որ բազմաթիվ ուղեւորություններից մեկի ժամանակ տաքսու մեջ այֆոն էին մոռացել: Բարեբախտաբար, տաքսին կանչել էին «Յանդեքս» ծառայության միջոցով, ինչը հուսադրում էր հաջողության հասնել հեռախոսի որոնումներում:

«Մոտավորապես 6-ին մենք դուրս եկանք տաքսուց եւ մտանք խանութ: Կորստի մասին հասկացա մոտ 10 րոպե անց: Սկսեցինք զանգել: Զանգերին, իհարկե, չէին պատասպանում», - պատմում է Ֆ. Կ-ն: Արդյունքի չհասնելով՝ հեռախոսի սեփականատերը դիմել էր «Յանդեքս»: Դիմումն ընդունել ու խոստացել էին զանգել: Ժամանակն անցնում էր:

Երկրորդ անգամ «Յանդեքս» զանգելուց հետո խորհուրդ էին տվել դիմել օնլայն աջակցության ծառայություն:

«Որոնումները շարունակվում էին մի քանի ժամ: Ես պարբերաբար զանգում էին «Յանդեքս»: Պատասխանում էին տարբեր աղջիկներ եւ տղաներ եւ բոլորն ասում էին «ձեզ հետ կապ կհաստատեն» կամ «դիմեք օնլայն աջակցության ծառայություն»: Մի աղջիկ ասաց՝ «դե, եթե դուք այդքան շտապում եք եւ անհանգստանում, դիմեք ոստիկանությանը», - պատմում է Ֆ. Կ.-ն:

«Յանդեքս»-ում հրաժարվել էին տրամադրել վարորդի հեռախոսահամարը:  «Իհարկե, ես կարող էի դիմել հեռախոսային օպերատորին, վերցնել իմ խոսակցությունների տպագիր տարբերակը եւ այդպիսով պարզել տաքսու վարորդի հեռախոսահամարը: Իհարկե, դա շատ ժամանակ կպահանջեր», - նշում է Ֆ.Կ.-ն:

Այս ամենին ընտանիքը հետեւում էր այֆոնի տեղափոխման հատուկ ծրագրով:

Զանգերին, ընդ որում, համառորեն չէին պատասխանում: Այնուհետ մեքենան շարժվել էր օդանավայականի ուղղությամբ եւ ակնհայտ էր, որ եթե անգամ վարորդը տեղյակ չէր, որ իր մեքենայում այֆոն կա, այն, ամենայն հավանականությամբ, կնկատեին ուղեւորները:

«Դա ծնողներիս նվերն է: Հարցն անգամ դրա արժեքը եւ դրանում պահպանվող տեղեկատվությունը չէ. կան բաներ, որոնք հնարավոր չէ վերականգնել: Օրինակ՝ երեխաներիս նկարները, որոնք ես չէի հասցրել համակարգչի մեջ բեռնել», - ասում է Ֆ.Կ.-ն:

Քանի որ պարզ էր, որ երեւանյան «Յանդեքս»-ում առանձնապես չեն շտապում օգնել հեռախոսի որոնումներու, հակառաակ դեպքում ընկերության ներկայացուցիչները կապ կհաստատեին վարորդի հետ, ընտանիքը դիմել էր մոսկովյան գրասենյակ: Այնտեղ սիրալիր տրամադրել են վարորդի հեռախոսահամարը:

Սկզբում վարորդը, որը ներկայացել էր Ալեն, ասել էր, որ տանն է եւ պետք է դուրս գա եւ ստուգի մեքենայի սրահը: Հետո պարզվել էր, որ նա ճանապարհին է:

Վարորդի վերջնական վարկածով՝ հեռախոսը տարել էր ինչ-որ սիրիացի ընտանիքի երեխա, որոնց նա տեղափոխում էր: Այֆոնը կնոջը վերադարձրել էին նույն օրը՝ երեկոյան, սակաայն առանց սիմ քարտի:

Ուզում ենք հուսալ, որ այս եւ մյուս վարորդները հետագայում ավելի ուշադիր կլինեն մոռացված իրերի նկատմամբ, քանի որ հեռախոսի փոխարեն կարող էր ցանկացած այլ իր լինել, իսկ ընկերությունում կսկսեն ավելի արագ արձագանքել հաճախորդների դիմումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ