News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համաձայնագիրը, որը վավերացրել է Բրազիլիայի Կոնգրեսը, հիմք է հանդիսանում Հայաստանում եւ Բրազիլիայում համագործակցությանը պատրաստ ուսումնական հաստատությունների որոնման համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը:

«Հաջորդ շաբաթ ակնկալում ենք Սան Պաուլուի համալսարանի ռեկտոր Վահան Հակոբյանի այցը, որի հետ կքննարկենք այդ համաձայնագրի իրականացումը: Իմ այդ գաղափարով առաջարկում եմ համաձայնագիր կնքել Սան Պաուլուի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ»,- ասաց նա:

Դեսպանը հույս հայտնեց, որ ուսանողները կօգտվեն այդ հնարավորությունից, քանի որ նոր համաձայնագրի համաձայն՝ Հայաստանում տրված դիպլոմները կճանաչվեն Բրազիլիայում, եւ հակառակը:

Նա հավելեց, որ Բրազիլիայում ուսանելու դեպքում ուսանողները պետք է տեղափոխվեն Բրազիլիա 6 ամիս առաջ, որպեսզի պորտուգալերենի դասընթացների հաճախեն:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ