News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեռևս 10 օր առաջ Վերին Լարս հասած հայկական բեռնատարներից շատերին մինչ այս պահը թույլ չեն տալիս անցնել ռուս–վրացական սահմանը։ NEWS.am–ի հետ զրույցում Վերին Լարսում մնացած բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանը հայտնեց, որ այս օրերին շատ քիչ մեքենաներ են բեռնվածության զննման գործընթացներն անցնելուց հետո հատել սահմանը։ Հիմնականում սահմանն անցել են այն բեռնատարները, որոնք բեռնված են եղել մինչև 15 տոննա կշռող բեռով։

«Եթե սկզբում պատճառաբանում էին, թե իբր մեր մեքենաները գերբեռնված են և առաջարկում էին տուգանք նշանակել, որը կարող էինք վճարել 8 օրվա ընթացքում, հիմա էլ ստիպում են տեղում վճարել 50.000 ռուբլի տուգանք։  Մեր բեռնատարները 10-23 տոննա քաշով  են բեռնված,  24–ից ավելի դեպքում նոր միայն համարվում է գերբեռնված։  Մեր վարորդները մեկ շաբաթից ավելի մնացել են սահմանին և հերթերն այդպես էլ չեն նվազում»,–ասաց նա։ Հայրապետյանը նշեց, որ խնդրի մասին դարձյալ իրազեկել են համապատասխան նախարարություններին, կառավարությանը, սակայն որևէ արձագանք չեն ստացել։ Ավելի վաղ հայտնել ենք, որ հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել  են ռուս–վրացական սամանին գտնվող Վերին Լարսի անցակետում։ NEWS.am–ին ահազանգած բեռնատարների վարորդները նշում են, որ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում  հայկական բեռնատարների համար՝  մինչ  100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով։

Ավելի ուշ Էկանոմիկայի նախարարությունից պարզաբանեիցն, որ խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաների անհամապատասխանությունն է։ Նախարարությունից հավաստիացրել էին, որ Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ