News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրքական կողմին նախազգուշացրել է Սիրիայի հյուսիս-արեւելքում գործողության  ընթացքում ամերիկացի զինծառայողներին կամ Վաշինգտոնի  դաշնակիցներին հարվածելու անթույլատրելիության մասին: Նա այս մասին հայտարարել է լրագրողների հարցերին պատասխանելիս:

«Մենք Սիրիայում ենք գտնվում երկար տարիներ: Ենթադրվում էր, որ դա կլինի կարճաժամկետ խնդիր»,- ասել է նա: Թրամփի խոսքով՝ «ոչ մեծ հատվածում», որտեղ Թուրքիան գործողություն է սկսել, 50 ամերիկացի զինծառայողներ կային: «Ես չեմ ուզում, որ նրանք վիրավորվեն կամ սպանվեն, որ նրանց հետ ինչ-որ բան պատահի: Ես Էրդողանին ասացի. «Վնաս չպատճառեք մեր մարդկանցից որեւէ մեկին կամ մեծ խնդիրների կբախվեք»:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Անկարայի վրա բավականաչափ ճնշում է գործադրվում: «Թուրքիան պայքարում է Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության դեմ, նրանք միմյանց ատում են,- շարունակել է նա: - Բայց ես խոսել եմ Թուրքիայի հետ, որ եթե անեն մարդասիրության շրջանակից դուրս որեւիցե բան, ապա կբախվեն տնտեսության քայքայման սպառանալիքներին»:

ԱՄՆ նախագահը վերստին հաստատել է, որ ամերիկյան ուժերը ջախջախել են ԻՊ ահաբեկչական խմբավորմանը: «Եկեք թույլ տանք մյուս երկրներին եւս  ավարտել նրանց հետ գործը: Հիմա կա 60-70 հազար մարդ՝ ընտանիքներ, սպանված ահաբեկիչների կանայք, ես եվրոպական երկրներին ասում եմ, որ նրանք տանեն իրենց քաղաքացիներին,- ուշադրություն է հրավիրել Թրամփը: - Բայց նրանք չեն ցանկանում»:

«Ես Էրդողանին ասել եմ, որ դա այլեւս իր պատասխանատվությունն է: Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Սիրիայի եւ բոլոր հարեւան երկրների պատասխանատվությունը,- նշել է նա: - Այս երկրները ԻՊ-ին ատում են նույնքան, որքան մենք»:

«Մենք կհետեւենք Թուրքիայի գործողություններին: Հույս ունենք, որ Թուրքիան, ինչպես եւ մյուս երկրները, ներառյալ ԵՄ-ն, կանեն այն, ինչն անհրաժեշտ է անել այդ գերեվարված ԻՊ գրոհայինների եւ նրանց ընտանիքների հետ»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ