News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդի նախագահը կոչ է արել Թուրքիային դադարել անօրինական հորատումը Կիպրոսի ափերի մոտ՝ հայտարարելով, որ այդ գործողությունները վնաս են հասցնում էթնիկ առումով պառակտված կղզիական պետության վերամիավորման ջանքերին եւ քայքայում են ԵՄ-ի հետ Անկարայի հարաբերությունները, հաղորդում է AP-ը:

Տուսկը հայտարարել է, որ նրա ներկայությունը Կիպրոսի մայրաքաղաքում Եվրամիության կողմից իր անդամ Կիպրոսի նկատմամբ սոլիդարության լիարժեք դրսեւորում է:

Անցած շաբաթ Թուրքիան ակտիվացրել էր իր գործողությունները՝ ռազմածովային հարատման նավ ուղարկելով բացառիկ տնտեսական գոտի, որտեղ Կիպրոսի կառավարությունը արտոնագիր էր տրամադրել իտալական  Eni էներգետիկ ընկերությանը եւ դրա գործընկեր Total of France-ին նավթի եւ գազի որոնումներն իրականացնելու համար:

Տուսկը հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները կտրուկ դատապարտել են Թուրքիայի կողմից անցկացվող հորատման աշխատանքները տարածաշրջանում, որտեղ Կիպրոսն ունի բացառիկ տնտեսական իրավունքներ:

Կիպրոսի նախագահ Նիքոս Անաստասիադեսը հայտարարել է, որ ԵՄ-ն ունի գործիքներ իր իշխանությունն ապահովելու համար եւ «օրենքը պետք է գերիշխի ջունգլիների կանոնների նկատմամբ», որոնք Թուրքիան ցանկանում է պարտադրել Միջերկրական ծովի արեւելյան հատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ