News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 23
USD
476.95
EUR
527.6
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։

2019թ. հոկտեմբերի 15-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցի բուֆետին սննդամթերք մատակարարած կազմակերպությունը, որտեղ կատարվել է զննություն, վերցվել են նմուշներ:

Նմուշառումներ են կատարվել նաև դպրոցի բուֆետից և այսօր առաքված սննդամթերքից:

Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:

Այս պահի դրությամբ, քրեական գործի տվյալներով, թունավորումից տուժել է 24 անձ:

Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փոխհրաձգություն Սուխումի կենտրոնում. կա երկու զոհ
Երկու մարդ զոհվել է Սուխումի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգությունից...
Երեւանյան դպրոցում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական...
Ռեստորանի նախկին մենեջերը հաճախորդներից վերցրել է 5 մլն դրամ ու յուրացրել. Նա վերադարձվեց սահմանից
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 21-ին, ժամը 8-ին, Երեւանի բնակիչ 34-ամյա տղամարդը...
Հռոմի կոնվենցիան եւ ամուսնական կապերը թույլ չտվեցին Կուզբասից վտարել քաղաքացիություն չունեցող հային
Հայաստանի քաղաքացին չվտարվեց Ռուսաստանից...
Խոշոր վթար Կոտայքում. 31-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. կա վիրավոր (ֆոտո)
Կոտայքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ...
Ռեստորանից եւ խանութից կատարված գողությունները բացահայտվել են
Կենտրոնականի քրեական հետախույզները պարզել են, որ այս գողությունն էլ կատարել է գավառցի երիտասարդը...
Ամենաշատ