News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Այսօր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցն է:

20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը:

Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը:

Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած գործողությունների ղեկավարը Նաիրի Հունանյանն էր: Հետագայում Նաիրի Հունանյանը ցուցմունք տվեց և հայտարարեց, թե ինքը պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել 1991 թվականին, բայց հանգամանքների բերումով չի կարողացել իրագործել:

Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին:

Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է  ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:

Վեց դատապարտյալները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը: Վռամ Գալստյանն ըստ պաշտոնական վարկածի՝   2004 թ-ի ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում:

Գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը    մահացել է 2010թ-ի մայիսին՝ սրտի կաթվածից:

Գործով մեղադրյալներից Նորայր Եղիազարյանը մահացել է նախքան դատավճռի հրապարակումը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում էլեկտրահարվելու հետևանքով:

Էդուարդ Գրիգորյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել ՔՕ-ի 300 (Պետական իշխանությունը յուրացնելը), 305 (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը), 34-305 (Իշխանությունը յուրացնելու փորձ), 217 (Ահաբեկչություն), 133 (Ազատությունից ապօրինի զրկելը), 235 (Ապօրինի զենք ձեռք բերելը, իրացնելը, կրելը) հոդվածներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը հարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչների պարագլուխներից մեկին
Քիրբին պարզաբանել է, որ «ոչ մի հիմք չկա ենթադրելու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի առկայության մասին»․․․
ԻՊ-ն պատասխանատվություն է ստանձնել Սիրիայում գազատարի վրա կատարված դիվերսիայի համար
Գազատարի վրա դիվերսիան հանգեցրել է ամբողջ երկրում էլեկտրականության խափանմանը...
Անհայտ տղամարդը պայթուցիկ նյութ է նետել Ռիո դե Ժանեյրոյում Չինաստանի հյուպատոսության ուղղությամբ
Դեպքը գրանցել են դիվանագիտական ներկայացուցչության տեսախցիկները...
ԲԴԽ․ գրեթե անհնարինն է արվել «հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման համար
«Ես չասացի, որ բոլոր հանցակիցները եւ պատվիրատուները բացահայտված են։ Ես ընդամենը ասացի․․․
Բլինքենը հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ը չի ապավինելու թալիբներին
Թալիբները պարտավորվել են թույլ չտալ, որ ահաբեկչական խմբավորումները...
Պերուի բանտում մահացել է «Սենդերո Լումինոսո» ահաբեկչական խմբավորման հիմնադիրը
Գուսմանը ձերբակալվել էր 1992 թվականի սեպտեմբերին եւ դատապարտվել էր ցմահ ազատազրկման․․․
Ամենաշատ