Արարատ քաղաքի բնակչուհի Գայանե Հովհանյանը դատախազությունից խնդրում է ապահովել իր եւ իր ընտանիքի անվտանգությունը: NEWS.am-ի հետ զրույցում Գայանեն ասաց, որ ինքը հոր մահվան հանգամանքները բացահայտելու հետ կապված մտահոգություններ ունի եւ վախենում է  իր եւ ընտանիքի անվտանգության հետ կապված: 

Նշենք, որ 6 տարի առաջ ծառից կախված հայտնաբերված Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործով մինչ այժմ դատաքննություն է ընթանում:  Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն, վստահ է՝ կատարվածը սպանություն է: Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության  հասցնելու մեղադրանք  է առաջադրվել Նարեկ Ավետիսյանին:

«Ես ասում եմ,որ եթե ինձ ու ընտանիքիս  ինչ-որ բան պատահի, Ավետիսյաններն  են մեղավոր, եւ դիմում եմ դատախազությանը, որպեսզի ապահովեն մեր անվտանգությունը: Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որոնք դեռ չեմ կարող հրապարակել»,-ասաց նա` նշելով, որ :

Գայանեն պատմեց, որ հոր գործով  նախորդ դատական նիստն անցել է բավական լարված մթնոլորտում, իր մոտ այնպիսի տպավորություն է, որ Վայոց Ձոորի եւ Արարատի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` իր կազմով  սպասարկում էին մեղադվող Նարեկ  Ավետիսյանի շահերը. «Այնպիսի տպավորություն էր, որոշումը դարակում դրված է , ուղղակի թատրոն է տեղի ունենում: Արդեն 1.5 տարի` դատական նիստերը հետաձգվում են, մեղադրյալը երբ ցանկանում է լքում է երկիրը, երբ ցանկանում է, հետ վերադառնում: Դատարանում այնպիսի տպավորություն ունեմ, որ գտնվում եմ Ավետիսյանների տան խնջույքին: Դատախազին էլ ինքնաբացարկ եմ հայտնելու` կողմնակալ վերաբերմունքի համար, կարծես մեղադրյալի պաշտպանը լինի»:

Գայանեն նաեւ խնդորւմ է ԲԴԽ-ին վերանայել Վայոց Ձոորի եւ Արարատի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանի  գործողությունները դատարանում:

Նշենք, որ Նարեկ Ավետիսյանը եւ Հովհաննես Ավետիսյանը մեղադրվում էին Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության  հասցնելու համար: