News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է հանդես եկել Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներին, որոնք անցյալ շաբաթ ընդունվել են Ներկայացուցիչների պալատի կողմից, ինչպես նաեւ դեմ է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին՝ հաստատելով, որ այս երկու նախաձեռնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ում կարեւոր դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրմանը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյային։

Վարչակազմն անհանգստացած է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հարձակմանն ի պատասխան անցյալ շաբաթ ընդունված պատժամիջոցները կկապեն իր ձեռքերը եւ կկրճատեն Թուրքիայի գործողությունների հետ կապված ԱՄՆ-ի լուծումների տարբերակները, ասել է պաշտոնյան։ Նա չի նշել՝ պատրաստվում է արդյոք նախագահ Թրամփը վետո դնել օրենսդրական նախագծի վրա։

Բանաձեւը ենթադրում է Թուրքիայի բարձրաստիճան անձանց դեմ պատժամիջոցների սահմանում եւ ԱՄՆ նրանց մուտքի արգելում։ Այն նաեւ արգելում է Սիրիայում օգտագործելու համար Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնիկայի փոխանցումը, եւ դրա համար կպահանջվի, որ Պենտագոնն ու Պետդեպը ներկայացնեն «Իսլամական պետության» վերածննդի կանխման ծրագրեր։

Պաշտոնյայի խոսքերով, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումն այն պահին, երբ Պալատը դատապարտում էր Թուրքիայի ներխուժումը Սիրիա, անպատեհ էր եւ կարող է հանգեցնել այնպիսի օրենսդրության ընդունման, որը ավելի շատ պատժող, քան սկզբունքային կլինի։

Թրամփի օրոք Սպիտակ տունը նախկինում ձեռնպահ էր մնում այս երկու նախաձեռնությունների մասին հայտարարություններից, սակայն նախկին վարչակազմերը նույնպես խուսափում էին Հայոց ցեղասպանության ճանաչումից՝ պնդելով, որ դա միայն կխանգարի հաշտեցմանը։ Պաշտոնյայի խոսքերով, ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել, իրենք սգում են 1,5 միլիոն հայերի համար, որոնք սպանվել են Օսմանյան կայսրությունում։ ԱՄՆ-ը արդեն հարգել է «Մեծ եղեռնի» զոհերի հիշատակը՝ այն անվանելով 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկը, եւ ողջունում է իրենց պատմության  հետ հաշտվելու Հայաստանի ու Թուրքիայի ջանքերը, նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ամենաշատ