News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանում այսօր ձախողվել է օրինագիծը, որը նախատեսում էր հրաժարում խառը ընտրահամակարգից եւ անցում բացառապես համամասնական ընտրահամակարգի, այսինքն՝ըստ կուսակցական ցուցակների, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիան»։

141 պատգամավորների քվորումի պարագայում միայն 101 պատգամավոր հավանություն տվեց օրինագծին, երեքը դեմ էին։

Որպեսզի խորհրդարանը հաստատի  սահմանադրության փոփոխությունները՝ պահանջվում է պատգամավորների ընդհանուր թվի 3/4-ի աջակցությունը, այսինքն՝ 113 ձայն։ Հաշվի առնելով այն, որ ընդդիմությունն աջակցում էր օրինագծին, իսկ դա 43 ձայն է, «Վրացական երազանքին» պահանջվում էր հավաքել առնվազն 73 ձայն իր թիմից։

Այնինչ,  կառավարող թիմի 39 պատգամավոր ներկա էր քվեարկությանը, բայց ձեռնպահ մնաց քվեարկելուց եւ, հետեւաբար, չաջակցեց օրինագծին։

Խորհրդարանի ընթացակարգերի կանոններին համապատասխան, եթե սահմանադրական փոփոխության նախագիծը ձախողվում է արդեն առաջին լսումների ժամանակ, ապա այն մերժվում է եւ չի կարող երկրորդ անգամ մտցվել ընթացիկ գումարման խորհրդարան։

«Օրինագծի աջակցության համար ձայները բավարար չեղան։ Դա նշանակում է, որ 2020 թվականի խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն խառը ընտրահամակարգով, քաղաքական դաշինքներ ստեղծելու իրավունքով եւ 3 տոկոսանոց ընտրաշեմով»,- ասել է Թալաքվաձեն լրագրողներին այն բանից հետո, երբ ընդմիջում  է հայտարարել։

Ընդունված է, որ մեծամասնական համակարգն ապահովում է ընտրություններում հաղթած ցանկացած կուսակցության համար լրացուցիչ 30 տոկոս տեղ խորհրդարանում։ Արդեն մի քանի տարի շարունակ Վրաստանի քաղաքական շրջանակներում քննարկվում է այդ համակարգից հրաժարվելու անհրաժեշտությունը, որն անվանում են «արատավոր», բայց մինչեւ հիմա դա չի հաջողվել։

Մեծամասնական ընտրություններից հրաժարվել արդեն 2020 թվականին խոստացել են «Վրացական երազանք» կուսակցությունը եւ նրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հունիսի 24-ին՝ զիջելով ընդդիմության եւ բողոքի մեծաթիվ ակցիաների պահանջներին։

Կառավարող կուսակցությունը պատրաստել է օրինագիծ, որը նախատեսում է զրոյական շեմ խորհրդարան անցնելու համար եւ արգելում է կուսակցություններին դաշինքներում միավորվել։ Ընդդիմությունը նման օրինագիծ գրեթե ուներ, բայց 3 տոկոսանոց ընտրաշեմով, որի օգտին կառավարող կուսակցությունը չքվեարկեց։ Միեւնույն ժամանակ, ընդդիմությունն անմիջապես հայտարարեց, որ պատրաստ է աջակցել «Վրացական երազանքի» օրինագծին։

Բայց անսպասելի պարզվեց, որ մեծամասնական ընտրահամակարգը մերժել հրաժարվում են հենց «Վրացական երազանքում»։ Մեծամասնական պատգամավորների խումբը հրաժարվեց քվեարկել այդ օրինագծի օգտին՝ դա բացատրելով նրանով, որ մեծամասնականներից հրաժարումը կթուլացնի տեղական իշխանությունները։

Ձախողման երկյուղների պատճառով քվեարկությունը երկու անգամ հետաձգվել է։

Զուգահեռ՝ կուսակցությունում երկու օր տեղի են ունեցել փակ հանդիպումներ եւ խորհրդակցություններ։ Այսօր պարզվել է, որ ընդունվել է որոշում՝ անցկացնելու «ազատ քվեարկություն», այսինքն՝ կուսակցության ղեկավարությունը հարցը կտրուկ չի դրել՝ կամ ձայն, կամ հեռացում կուսակցությունից, եւ այն թողել է ինքնահոսի։ Դատելով մեծամասնական պատգամավորների հայտարարություններից հանդիպումից հետո՝ նրանցից ոչ մեկին չի հաջողվել տարհամոզել։

Ընդդիմությունում իրավիճակը «մեծամասնականների ապստամբության» հետ կապված անվանել են ներկայացում։ Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն ասել է, որ «անհնար է պատկերացնել, որ զինվորներն ապստամբեն արքայի դեմ»։ Նա նշել է, որ ոչ ոք չի հավատա, թե կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, «որը վերահսկում է բոլոր քաղաքական գործընթացները երկրում», մի քանի ժամ բանավիճում է մեծամասնական պատգամավորների հետ, որոնք վախենում են սեփական ստվերից»։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ Գիգա Բոկերիան կարծում է, որ հասարակությանը տված խոստումից հրաժարումը «կարող է աղետով ավարտվել կառավարող ռեժիմի համար»։ Նրա խոսքով՝ «Իվանիշվիլին խաբել է հասարակությանը»։ Նա վստահություն է հայտնել, որ հասարակության արձագանքը «արմատական կլինի»։

Բացի այդ, արդեն երկրորդ օրն է՝ խորհրդարանի մոտ տեղի է ունենում «Չհամարձակվե՛ք» ակցիան, որի մասնակիցները՝ քաղաքացիական ակտիվիստները, իշխանություններին կոչ են անում կատարել խոստումը եւ հրաժարվել մեծամասնական ընտրություններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ