News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի գիշերը Թբիլիսիի քաղաքային դատարանը վարչական կալանավորման մասին որոշում է կայացրել Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջեւ հանրահավաքի ժամանակ խուլիգանության եւ ոստիկաններին չենթարկվելու համար 37 ձերբակալվածներից 10-ի նկատմամբ, մեկին տուգանք է նշանակվել, եւս մեկն ազատվել է, մնացյալ 25-ի գործի քննությունը կշարունակվի հինգշաբթի, հայտնում է վրացական «Առաջին ալիքը»:

Նոյեմբերի 18-ին Վրաստանի ՆԳՆ-ն խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքը եւ բողոքի ցույցերը ցրելիս ձերբակալել էր 37 մարդու: Նրանք մեղադրվում են ոստիկաններին չենթարկվելու եւ խուլիգանության մեջ:

Դատարանը ձերբակալվածների գործը քննում է արդեն երրորդ օրը, ընդ որում՝ չորեքշաբթի դատավարությունը սկսվել էր կեսօրից եւ անընդմեջ շարունակվել մինչեւ գիշերվա ժամը 1-ը: Նիստն անցկացվել է աղմուկի եւ ներսում ու շենքի բակում ակտիվիստների բողոքի ելույթների ֆոնին: Նրանք վրդովված էին, որ իրենց թույլ չեն տվել մտնել դատարանի դահլիճ, ընդ որում՝ «Փիրվելի» հեռուստաընկերության հեռարձակած կադրերից երեւում է, որ դատական նիստի դահլիճում ներկա էին պարեկային ոստիկանության տասնյակ աշխատակիցներ: Դատական նիստի դահլիճ մուտքի հասանելիություն չունեին նաեւ լրագրողները:

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ «10 ձերբակալվածներ ենթարկվել են մինչեւ 13 օրվա կալանքի, տասնմեկերորդը՝ հազար լարի տուգանքի (մոտ 340 դոլար), եւս մեկին վարչական պատասխանատվությունից ազատել են: 25 անձի գործի քննությունը հետաձգվել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ