News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը շարունակել է դեկտեմբերին սկսված միջնորդությունը ներկայացնելը եւ այն լրացրել որոշ փաստարկներով։

Հիշեցնենք, որ դատավարությունն ընդհատվել էր դեկտեմբերի սկզբին դատավոր Աննա Դանիբեկյանի արձակուրդի պատճառով եւ վերսկսվել է այսօր։ Նիստի սկզբում պարզվեց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մտադիր է միջնորդություն ներկայացնել դատավորի ինքնաբացարկի մասին, իսկ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը մեկ այլ անհետաձգելի դատավարություն ունի։

Լսելով կողմերի կարծիքը հետագա գործողությունների մասին՝ դատավորը որոշեց մինչեւ վերջ լսել Կարեն Մեժլումյանին։ Տուժած կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը փորձեց խանգարել փաստաբանի ելույթը՝ տեղից ակնարկելով եւ առարկելով դատավորին, թե նա թույլ է տալիս փաստաբանին երկրորդ անգամ փաստարկներ ներկայացնել։ Դատավորն առարկությունները մերժեց։

Այնուհետեւ 300.1 հոդվածով  քրեական հետապնդման դադարեցման նման միջնորդությամբ հանդես եկավ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ Նշենք, որ ենթադրվող գործողության շրջանում Խաչատուրովը զբաղեցնում էր մայրաքաղաքի կայազորի պետի պաշտոնը։ Փաստաբանի խոսքով՝ միանգամայն անհասկանալի է, թե առհասարակ ինչ կապ ունի իր պաշտպանյալը ձեւակերպված մեղադրանքի հետ. «Պարզ չեն ոչ գործողությունները, ոչ անգործությունը, անհասկանալի է, թե ինչում է ըստ էության մեղադրվում Յուրի Խաչատուրովը»։ Ենթադրվող ոչ պարզ գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել 2008 թվականի փետրվար-մարտ ընթացքում։ «Ինչպես նշեց իմ գործընկերը, օրենքը հակառակ գործողություն, որը կվատացներ վիճակը, չունի»,- հիշեցրել է փաստաբանը՝ վկայակոչելով ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային օրենսդրությունը։ «Ոչ ոք չի կարող մեղադրվել այն բանում, ինչը կատարման պահին հանցագործություն չի համարվել»,- ավելացրել է Միհրան Պողոսյանը։

Լրացնելով գործընկերոջը՝ Կարեն Մեժլումյանը պարզաբանեց հաճախ ներկայացվող համեմատությունը, որին կտրականապես համաձայն չեն դատախազները, «յոթի գործի» հետ, որոնց հանդեպ 300.1 հոդվածը համարվել է անընդունելի հենց այն պատճառով, որ այն նախատեսում էր հակառակ գործողություն։ «Պատկերացրեք, որ 5 հազար դրամի գողությունն այսուհետ գողություն չի համարվում։ Եվ կարեւոր չէ՝ գողացված են դրանք գրպանի՞ց, թե՞ ինչ-որ մեկի բոստանից։ Փաստով դրանք տարբեր բաներ են՝ գրպանն ու բոստանը, բայց օրենքը դրանք միանման է դիտարկում։ Այստեղ էլ նույնն է»,- նշել է փաստաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ