News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ), եթե ԵՄ-ը Իրանի միջուկային ծրագրի հարցը դնի ՄԱԿ Անվտանգության խորհրդում։ Այս մասին ասել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով եվրաեռյակի (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) որոշումը՝ գործարկել վեճերի լուծման մեխանիզմ միջուկային համաձայնագրի շրջանակում, տեղեկացնում է Mehr-ը։

«Եթե եվրոպացիները եւս մեկ քայլ անեն, Իրանը կդիտարկի ՄԶՉՊ-ից դուրս գալու հարցը Իրանի նախագահի 2019 թվականի մայիսի նամակի համաձայն»,- ասել է Զարիֆը։ «Թեհրանը կատարել է միջուկային համաձայնագրի կրճատման հինգերորդ եւ վերջին քայլը եւ չի պատրաստվում կատարել իր պարտավորությունների կրճատման էլի մեկ քայլ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ Իրանը կվերականգնի նաեւ իր պարտավորությունների դադարեցումը ԳՀՀԾ-ի գծով, եթե եվրոպացիները վերադառնան իրենց պարտավորություններին։ «Բայց եթե եվրոպացիները շարունակեն քաղաքական խաղեր խաղալ, մենք շատ տարբերակներ ունենք»,- ընդգծել է նա։ «Իրանը մշակում է նոր եւ ավելի արդյունավետ քայլ, որը կնախաձեռնվի, եթե եվրոպացիները չկատարեն համաձայնագրի իրենց պարտավորությունները»,- ընդգծել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ