ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է Սիրիայի իրավիճակը՝ Իդլիբի գոտում լարվածության ֆոնին: Այդ համատեքստում Միշելը տեղեկացրել է Եվրամիության երկրներում անօրինական միգրացիայի կանխման հարցով ձեռնարկվող միջոցառումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կրեմլում հավելել են, որ հեռախոսազրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել հումանիտար հարցերին: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները: