News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ջերմուկ քաղաքի եւ Գնդեվազ գյուղի մի խումբ բնակիչների ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել Ամուլսարի հանքավայրի շահագործման վրա արգելք դնելու մասին` որպես փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու հայցադիմումի կատարման ապահովման միջոց:

Նազելի Վարդանյանը NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հիշեցրել է, որ դատական ​​հայցը ներկայացվել է Ջերմուկի եւ Գնդեվազի 19 բնակչի անունից` պահանջով ստիպել բնապահպանության նախարարին անվավեր ճանաչել փորձաքննության եզրակացությունը: «Հայցադիմումի կատարումն ապահովելու համար ես միջնորդություն եմ ներկայացրել հանքավայրի շահագործման համար արգելք սահմանելու մասին: Քանի որ ամբողջ վեճը հանքավայրի շահագործման շուրջ է, մենք ասում ենք` արգելեք գործունեությունը մինչեւ դատավարության ավարտը: Հակառակ դեպքում, եթե հանքը սկսի շահագործվել, իսկ դատարանը հետագայում այլ որոշում կայացնի, դրա արդեն ոչ ոքի պետք չի լինի: Եթե ​​նրանք լեռան կեսը փորեն, Ջերմուկի բնակիչների համար արդեն կարեւոր չի լինի, որ դատարանը նախարարին պարտավորեցրել է փորձագիտական ​​եզրակացությունն անվավեր ճանաչել»,- ասաց փաստաբանը:

Սակայն առաջին ատյանի դատարանը ու Վերաքննիչ դատարանը մերժել են հայցը: Այժմ հայց է ներկայացվել Վճռաբեկ դատարան, եւ հայտնի չէ` այն, առհասարակ, կընդունվի, թե ոչ: «Օբյեկտիվ որոշում կայացնելու փոխարեն դատարանը ժամանակի ձգձգմամբ է զբաղվում` հղումներ կատարելով որպես երրորդ կողմ մասնակցությունը դադարեցրած մարմիններին, օրենքից չբխող պահանջներ է առաջադրում: Աստված գիտի, թե քանի նիստ է տեղի ունեցել, եւ հանկարծ Վճռաբեկ դատարանը նոր լիազորագրեր է պահանջում բոլոր 19 վստահորդներից»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ եթե տեղական դատական ատյանները չկատարեն Ջերմուկի բնակիչների պահանջը, ապա նրանք կդիմեն ՄԻԵԴ:

Փաստաբանն արձանագրել է, որ «Լիդիան»-ի շուրջը որոշակի գործընթացներ են տեղի ունենում նաեւ Հայաստանի սահմաններից դուրս: «Որքան ես գիտեմ, Տորոնտոյի ֆոնդային բորսան արգելել է բաժնետոմսերի վաճառքը եւ հանել է դրանք իր ցուցակներից: Նրանք դիմել են Օնտարիոյի դատարան: Ընկերությունն ավելի քան 5 միլիոն դոլար պարտք ունի, իսկ վարկատուները պահանջում են: Դատարանը նրանց ժամանակ է տվել`միջոցներ գտնելու, պարտքեր վճարելու կամ ռեստրուկտուրիզացիա իրականացնելու համար: Ընկերությանը ժամանակ էր տրվել նախ մինչեւ հունվարի 2-ը, այնուհետեւ այդ ժամկետը երեք անգամ երկարաձգվեց, վերջին անգամ` մինչեւ մարտի 11-ը», - ասաց Նազելի Վարդանյանը:

Փաստաբանի խոսքով` ընկերությունը կեղծ ցուցմունքներ է ներկայացրել դատարան` հայտարարելով, որ ոստիկանությունը չի կատարում դատարանի որոշումը, կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում, ինչն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հանրության ներկայացուցիչները հայտնել էին դատարանին: Մինչդեռ, Հայաստանում «Լիդիան»-ը Արփա գետից ջուր դուրս բերելու թույլտվություն է ստացել` չնայած այն բանին, որ առաջին անգամ նրանց մերժել էին, եւ պարզ չէ, թե ինչի հիմքով են այս անգամ թույլտվություն տվել: Էլ ավելի հետաքրքիր իրավիճակ է` «Լիդիան»-ի ապօրինի հանքարդյունաբերական գործունեության վերաբերյալ դատավարության հետ կապված. համապատասխան ակտը կազմվել էր Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի օրոք: «Նրանք կավ են արդյունահանել, որով կառուցում էին հրապարակը: Կավ արդյունահանելու թույլտվություն նրանք չունեին: Բացի այդ, որոշում կար Ամուլսարում գործունեությունից զերծ մնալու անհրաժեշտության մասին, քանի դեռ հստակեցված չէ կարմիրգրքային տեսակների հարցը` բույսի մի տեսակի եւ միջատի: Երկու տարբեր վարչական գործերով դատարանը չեղարկել էր Տեսչության որոշումները: Սա շատ վատ է, քանի որ դա ուղիղ արգելք էր: Նրանց հաջողվել էր շահել գործն այն պատճառով, որ Տեսչության ներկայացուցիչները պարզապես չեն մասնակցում դատական նիստերին եւ դատարան չէին ուղղում իրենց պատասխան հայցերը: Ես այդպիսի բան չեմ տեսել, որպեսզի պետական մարմինը չպաշտպանի իր սեփական որոշումը: Չէ որ սա Արթուր Գրիգորյանի որոշումն է, սա պետական մարմնի, Տեսչության որոշումն է: Սա պետական կառույցի հեղինակության հարց է: Այնուհետեւ Տեսչությունում հայտարարեցին, որ մտադիր են բողոքարկել, բայց... Ստացվում է, որ «Լիդիան»-ն առանց պայքարի հաջողության է հասնում: Սա շատ տարօրինակ պահվածք է Տեսչության կողմից: Եթե Տեսչությունում հետեւողական լինեին, գոնե դատարանի որոշում կլիներ, որը կապահովեր մեր պետության իրավական անվտանգությունը հետագա վեճերում»,- ասաց Նազելի Վարդանյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ