News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսը  նրանք են, ովքեր մինչև հիմա  մեր պետական համակարգի օրգանիզմը  քայքայում են։

Այս մասին այսօր՝ մարտի 12-ին Վայոց  Ձորի մարզի Մալիշկա գյուղում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Էդ կորոնավիրուսներին հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք ու տնական արաղով դեզինֆեկցիա անենք և ուղարկենք իրենց գործերին»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը, դիմելով ժողովրդին նշեց, որ  կարևոր է, որ բոլորը ապրիլի 5-ին քվեարկեն «ԱՅՈ» այն մտքով, որ Հայաստանի Հանրապետության  ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մարդը  Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին է։

«Ես ուզում եմ հավատալ նրան, որ  այս իրավիճակը Հայաստանում անկախ անձերից՝ ով կլինի նախարար, վարչապետ ու պատգամավոր, այս իրավիճակը Հայաստանում երկար  պիտի շարունակվի, որ Հայաստանում լինի կառավարություն, որ  կարողանա ժողովրդին ասել՝ ժողովուրդ ջան, ես քո վրա հույս եմ դնում,  և ժողովուրդն  էլ կառավարությանը կարողանա  նույնն ասել։

Եկեք  բոլորս առաջնորդվենք  այս կարգախոսով՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝  իմ ընտանիքը, մեզանից յուրաքանչյուրը պետք է այդպես ընկալի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ