News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Guardian պարբերականում հրապարակված հոդվածում Torsten Bell—ը գրում է.

«Ընդամենը մի քանի ամիս առաջ ոչ ոք չէր լսել կորոնավիրուսի մասին, իսկ այսօր այն փոխում է միլիոնավոր մարդկանց կյանքեր: Կառավարությունները փորձում են հասկանալ՝ ինչպես արձագանքել տնտեսական ճգնաժամին: Մինչդեռ տնտեսագետները ժամանակին զգուշացնում էին այն մասին, ինչ կատարվում է այսօր: Դեռեւս 2006-ը համաշխարհային բանկի՝ թռչնագրիպի վերաբերյալ զեկույցում  կանխատեսում էր արվել, որ ուժեղ բռնկումը կհանգեսցնի համաշխարհային ՀՆԱ-ի 5տոկոս, իսկ Եվրոպայում՝ 10 տոկոս անկման: 2006 թ. Այդ փաստաթութղը շատ ավելի մոտ է այս իրավիճակին, քան 2020 թ. արված գրեթե բոլոր կանխատեսումները:

Ադ ժամանակաշրջանի ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային զեկույցում դիտարկվում են տարբեր ծավալների պանդեմիաների ազդեցությունները տնտեսության վրա՝ 1918-1919թթ. իսպանական գրիպներից մինեւ նվազ մահացու նախորդ դարի 60-ականների հոնկկոնգյան գրիպը: Այն գրեթե մարգարեական ճշտգրտություն ունի: Որպես կարճաժամկետ տնտեսական ազդեցություններ՝ այդ փաստաթղթում նշվում են բժշկական սարքավորումների կտրուկ աճը աշխատակիցների կարողությունների, օդային հաղորդակցության փլուզում եւ կարանտինի մեջ գտնվող հսկայական թվով մարդիկ, ինչը կհանգեցնի մանրածախ առեւտրի ծավալների կտրուկ նվազման: Դպրոցները կփակվեն, ինչը կբերի աշխատատեղերի լայնածավալ կորստի:

Արդեն ծանոթ իրավիճակ է: Բայց ինչպիսի՞ն են լինելու երկարաժամկետ հետեւանքները: Լավ նորությունն այն է, որ պանդեմիայից հետո աճը շատ արագ է տեղի ունենում, մնում է հաղթահարել պանդեմիան: Եզրակացությո՞ւնը. դպրոցները կարող են փակվել, բայց պատմության դասերը պետք է  շարունակվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ