News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Շաբաթ Բոլիվիայի բարձրագույն ընտրական դատարանը հայտարարել է մայիսի 3-ին նշանակված նախագահական ընտրություններն անորոշ ժամկետով հետաձգելու մասին կորոնավիրուսի տարածման պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Բարձրագույն ընտրական դատարանը որոշում է կայացրել որպես բացառություն ընդհատել ընտրությունների նախապատրաստումը 14 օրով՝ սկսած մարտի 22-ից»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Բոլիվիայում հայտարարել էին ամբողջ երկրում երկու շաբաթ տեւողությամբ կարանտին սահմանելու մասին կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կապակցությամբ: Ներկայում Բոլիվիայում հաստատված է կորոնավիրուսով վարակման 19 դեպք, կասկածվում է եւս 168 մարդ:

Երբ Կառլոս Մեսայի գլխավորությամբ Բոլիվիայի ընդդիմությունը հայտարարել էր 2019 թվականի հոկտեմբերի 20-ի ընտրություններում զանգվածային խախտումների մասին, նախկին նախագահ Էվո Մորալեսը զինվորականների ճնշման ներքո հեռացել էր նախագահի պաշտոնից եւ լքել երկիրը: Այնուհետեւ հրաժարական էին տվել Բոլիվիայի ղեկավարության բոլոր բարձր պաշտոնյաները, իշխանությունն անցել էր սենատի ընդդիմադիր փոխխոսնակ Ժանին Անյեսի ձեռքը: Իշխանությունները հայտարարել էին նոր նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Մորալեսին արգելված է առաջադրվել որպես թեկնածու,: Այժմ նա գտնվում է Արգենտինայում, որտեղից ղեկավարում է իր շարժման նախագահական արշավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ