News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պետությունը հայտարարել է արտակարգ դրություն, դրանով միջամտել է հազարավոր տնտեսվարողների, նրանց մոտ աշխատողների գործունեությանը, եւ այդ միջամտությունից հետո որեւէ ցուցում չկա, թե այդ մարդիկ իրենց կրած վնասներն ինչպե՞ս կարող են վերականգնել եւ արդյոք դա համարվո՞ւմ է ֆորսմաժոր, թե՞ ոչ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Օրինակ՝ ինչ-որ մեկն ունի ռեստորան, տարածքը վարձակալել է, հիմա տարածքի տերը ուզում է վարձը, ինքը չի կարողանում վարձը տալ, որովհետեւ չի գործում արտակարգ դրության պայմաններում, բայց նաեւ եթե չտա, տարածքի տերն էլ ունի վարկ, պետք է իր վարկը փակի: Այս շղթան շարունակվում է: Պետությունն այստեղ ունի՞ դիրքորոշում, պե՞տք է ասի, որ այս օրից մինչեւ ապրիլի 14-ը նշված իրավիճակում այս մարդկանց գործունեության մեջ մենք միջամտություն ենք կատարել՝ արտակարգ դրություն հայտարարելով, հետեւաբար, ֆորսմաժոր է իրենց պարտավորությունների չկատարման համար՝ այո՞, թե՞ ոչ»,- հարցրեց Մարուքյանը:

Նա հավելեց, որ մարդկանց ուղարկել դատարանների դուռը եւ ասել՝ մասնավոր հարց է, դատարանում իրար հետ վիճեք, վեճի արդյունքում կերեւա՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, արտակարգ դրության պայմաններում ճիշտ չէ:

«Բացի այդ այս ամբիոնից վարչապետն ասաց, որ 60 տարին լրացած կամ ավելի բարձր տարիքի աշխատողները պետք է դուրս չգան, չգնան աշխատանքի, զգույշ լինեն: Մենք նամակներ ենք ստանում, որ այդ տարիքի մարդկանց կանչում են աշխատանքի տարբեր մարմիններում: Պետությունը ինչ-որ ցուցում ունի՞, ինչ-որ իրավական բան կա՞, որ մարդն ասի՝ ես չեմ գալիս, որովհետեւ դուք պետք է իմ բացակայությունը հարգելի համարեք, որովհետեւ ես խոցելի խմբում եմ, հետեւաբար թողեք ես տանը մնամ, բայց աշխատավարձս էլ տվեք»,- նշեց նա եւ խնդրեց, որ նախարարը եզրափակիչ ելույթում անդրադառնա այս հարցերին:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ այսօր ընդունեց Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով  առաջարկվում է տուգանվել, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության ենթարկել արտակարգ դրության սահմանափակումները խախտող քաղաքացիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ